f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կրկին, արդեն որերորդ անգամ, դիմել պետական դավաճանության և լրացուցիչ մեծագույն զիջում-նվիրաբերություններ կատարել հօգուտ Ադրբեջանի


Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կրկին, արդեն որերորդ անգամ, դիմել պետական դավաճանության և լրացուցիչ մեծագույն զիջում-նվիրաբերություններ կատարել հօգուտ Ադրբեջանի։

Դավաճանական քաղաքականությունն իրականացնելու Փաշինյանի գլխավոր միջոցը նույնն է, ինչ թշնամունը՝ անընդհատ ահաբեկել Հայաստանի ժողովրդին նոր պատերազմով ու իբր անխուսափելի պարտությամբ։ Նույնն է անում Իլհամ Ալիևը։ Այսինքն՝ Ալիևն ու Փաշինյանը գիշեր-ցերեկ հայ ժողովրդին ենթարկում են վայրենի շանտաժի։ Պարզապես առաջինն ի ցույց է դնում իր զորքն ու զինատեսակները, իսկ երկրորդը ջանադրաբար կազմալուծում ու վարկաբեկում է իր բանակը, զրկում նրան բարձրագույն հրամանատարությունից, բարոյալքում իր ժողովրդին՝ պարբերաբար հանդես գալով վիզը ծռած, պարտված ու սարսափած ռայայի տեսքով ու կերպարանքով։

Ընդ որում, որևէ երաշխիք չկա առ այն, որ Փաշինյանի առաջարկած նոր զիջումներից հետո Ադրբեջանն ու Թուրքիան մեր առջև չեն դնելու նորանոր պահանջներ։ Ընդհակառակը, նույնիսկ հիմարներին (բայց ոչ՝ դավաճաններին) արդեն պետք է պարզ լինի, որ քանի դեռ Հայաստանում խոսում են հայերեն, քանի դեռ Հայաստանում կան ազատասեր հայեր, քանի դեռ Հայաստանում հիշում են մեր հերոսներին՝ Մամիկոնյաններից մինչև զորավար Անդրանիկ ու Նժդեհ, քանի դեռ Հայաստանը Հայաստան է, Ադրբեջանն ու Թուրքիան չեն հանգստանալու, այլ հետևողականորեն շարունակելու են մեր ազգն ու երկիրն աշխարհի քարտեզի վրայից ջնջելու իրենց ցեղասպանական քաղաքականությունը։ Իսկ այսպես կոչված «միջազգային համայնքը», որի փեշերից Փաշինյանը մեզ առաջարկում է կախվել, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ ու հետագայում մատը մատին չի խփելու թուրքերի ախորժակը զսպելու համար։ Առավելագույնը ինչ կանի այդ կեղծավոր ու թրքասեր «միջազգային համայնքը»՝ անատամ ու ձևական հայտարարություններն են, որոնց մասին ինքն էլ անմիջապես կմոռանա։

Հայաստանի փրկության ճանապարհը մեկն է՝ ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, կարճ ասած՝ Ազգ-Բանակ մոդելի որդեգրում (այս ամենի մասին բազմիցս եմ հանգամանորեն խոսել ու պատճառաբանել)։

Հասկանալի է, որ այս խնդիրները հաջողությամբ լուծելու համար անհրաժեշտ է ազգային իշխանության ձևավորում և, բնականաբար, փաշինյանական խունտայի հեռացում։

Սա միայն կարող է լինել հայության արդյունավետ քաղաքական օրակարգը։ Մնացածը՝ դատարկ խոսակցություններ

են։

Արմեն Այվազյան Նիկոլ Փաշինյան ՖԲ Գրառում Արցախ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին