f

Անկախ

«Գնալով  ավելի ու ավելի եմ համոզվում, որ այդ ամեն ինչը պլանավորված էր, պարզապես մենք չգիտեինք»․ քաշաթաղցի


«Կարոտում եմ Միջնավանում անցկացրած կյանքս, այնտեղի հուշերը, բնությունը, միասնությունը,  իմ տունը, ամեն-ամեն ինչ։ Հիմա, երբ ուրիշի տանն եմ ապրում, ամեն առավոտյան աչքերս բացում եմ, նայում պատերին ու հասկանում, որ դա իմը չէ, իսկ իմ ստեղծածն այլևս չկա։ Չկա մի բան, որ ասեմ՝ այս մեկն իմն է։ Փառք Աստծո, մեր ընտանիքը մարդկային կորուստներ չի ունեցել։ Այս իրավիճակում դրանով ենք մխիթարվում»,- ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի 25-ամյա բնակիչ Մարիամ Թաթոսյանը։

Նա ծնողների և եղբոր հետ  Արցախ է տեղափոխվել 2010-ին։ Մարիամը հիշում է՝ ծնողներն առևտրով էին զբաղվում, գործի բերումով Արցախում հաճախ էին լինում, հայրն էլ առողջական խնդիրներ ուներ, և Քաշաթաղի տաք կլիման նրա համար առողջարար էր։ Ուստի վանաձորցի ընտանիքը Միջնավանում բնակարան է գնում ու հաստատվում Արցախում։ 

«Միջնավանը միայն անունով էր քաղաք, Վանաձորի հետ համեմատությամբ այն գյուղ էր։ Այն ժամանակ աշխարհից կտրված էր,ճանապարհները վատ էին, հիմնական հաղորդակցությունը Կապանի հետ էր»,- պատմում է Մարիամը։ 

Որպես դպրոցական հիշում է դպրոցի հետ կապված դժվարությունները։ Ասում է՝ իր ուսման 4 տարիներին դպրոցի շենքն անմխիթար վիճակում էր, անձրևների ժամանակ սեղանը դասասենյակում դեսուդեն էին տանում, որ տանիքից կաթող անձրից չթրջվեն, հատակի վրա գոյացած ջրափոսերի վրայով էլ թռչկոտելով էին անցնում։ «Իմ ավարտելուց հետո դպրոցը վերանորոգվեց, կահավորվեց»,- ասում է Մարիամը։

Եվ չնայած շենքային ոչ բարվոք պայմաններին, ինչպես Մարիամն է պնդում, դպրոցական կրթությունը որևէ կերպ չէր զիջում Վանաձորում ստացած կրթությանը։ Ավելին, Միջնավանում աշակերտների քիչ քանակի շնորհիվ ուսումը գրեթե անհատական էր, ամեն աշակերտ ուսուցչից բավարար ուշադրություն էր ստանում։ Իսկ ուսուցիչներն էլ այստեղ ավելի շահագրգռված էին, որ իրենց աշակերտները լավ սովորեն ու բարձունքների հասնեն։

«Ուսուցիչդ ընկերուհուդ մայրն էր, հարևանդ էր»,- ասում է նա՝ հավելելով, որ այդ պարագայում աշակերտների վրա ազդեցության լծակներն ավելի շատ էին, սովորելն այլընտրանք չուներ։

Մարիամը դպրոցին  զուգահեռ նաև ազգագրական երգի պարի խմբակի էր հաճախում․ «Միջնաբերդ» խումբը ղեկավարում էր Կարեն Մարտիրոսյանը, որը Կովսականից 12 կմ ճանապարհ էր ոտքով անցնում, որ դասավանդեր միջնավանցի երեխաներին։ Եվ ահա, երբ պարի խմբակը հաջողությամբ ավարտում է, անսպասելիորեն առաջարկ է ստանում ղեկավարել Միջնավանի ազգագրական համույթը։  Ասում է՝ իր ուսուցչի՝ Կարեն Մարտիրոսյանի հետ խորհրդակցելուց ու նրանից քաջալերանքի խոսքեր լսելուց հետո առաջարկն ընդունել է։ 

Հարցին՝ դժվար չէր նման պատասխանատվություն ստանձնելը, Մարիամն ասում է, որ Արցախում մեծի հանդեպ հարգանք կար։ Իր սաներն իրենից փոքր էին, հարգանքն ի սկզբանե կար, դա շատ էր օգնում։ 

«Մինչև կորոնավիրուսի համավարակը խումբը կանոնավոր գործել է, համերգներ ենք ունեցել հարակից գյուղերում»,- ասում է նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչ փոփոխություններ էր կրել Միջնավանը իրենց այնտեղ բնակության 10 տարիների ընթացքում՝ Մարիամը նշում է, որ այն աստիճանաբար քաղաքի էր վերածվում, վերջին տարիներին արդեն Կապանի և Ստեփանակերտի հետ կապող հասարակական տրանսպորտ էր գործում, աշխարհի հետ հաղորդակցության ժամանակակից միջոցներն էին գործում՝ ինտերնետ, հեռախոսակապ, ջրագիծ էր կառուցվել, ափսոս, որ չհասցրեցին շահագործել։ Բացի այդ, մարդիկ իրենց քրտնաջան աշխատանքով որոշակի խնայողություններ էին արել ու այդ գումարով զարգացրել էին իրենց տնտեսությունը, վերանորոգել տները։ 

Հարցին, թե ինչով էր Միջնավանն առանձնահատում, Մարիամն ասում է՝ մարդկանցով և մթնոլորտով։ Հիշում է՝ մեկը մյուսի ամենափոքր հաջողությամբ իսկ ի սրտե ուրախանում էր, ամեն առիթ միասին էին նշում՝ ընդ որում հավաքներին ամեն մեկը տնից բերում էր այն, ինչ ուներ, չունեցածի համար էլ վատ չէին զգում․ ամեն ոք երջանիկ էր իր ունեցածով։ Վստահեցնում է՝ եթե օրվա սնունդ չունեիր, բայց ընկերդ ուներ, անհանգստանալու կարիք չունեիր, քանի որ հաստատ քաղցած չէիր մնա։ 

Մարիամի խոսքով՝ հենց մարդկային նման ջերմ հարաբերություններն են օգնել, որ Արցախում հաղթահարեն ամեն դժվարություն ու կարողանան արարել։ Ափսոսանքով է նշում, որ այդ ամենը կորսված է, և կյանքն այլևս երբեք նախկինը չի լինի։ Այժմ երբեմն էլի հավաքվում են Միջնավանի ընկերներով։ Բայց հիմա, անկախ առիթից, հավաքները տխուր են անցնում․ ցանկացած թեմա կորուստների ու ցավի մասին է հիշեցնում։

 Ասում է՝ երիտասարդներով գոնե նորը ստեղծելու հույս ունեն, մեծերի՝ ծնողների համար է շատ բարդ․ Արցախում է մնացել նրանց երիտասարդությունն ու առողջությունը։

Խոսելով պատերազմի մասին՝ Մարիամն ասում է, որ այն անսպասելի էր, ճիշտ այնպես, ինչպես և պարտությունը։ Հիշում է՝ միշտ համարել են, որ Միջնավանը խորը թիկունքային բնակավայր է, պատերազմից շատ հեռու։ Ասում է՝ անգամ պատերազմի օրերին, 

երբ խոսում էին տարհանման մասին, ինքը վստահ էր, որ պատերազմը Միջնավան հասնել չի կարող։ «Ամուսինս պայմանագրային զինծառայող է։ Մտածում էի՝ եթե պատերազմը մեզ հասնի, նշանակում է, որ ամուսինս այլևս չկա։ Այդ պարագայում իմ փախչելն էլ ի՞նչ իմաստ ուներ»,- ասում է նա՝ հավելելով, որ պատերազմի ողջ լրջությունը չէր գիտակցում։

Անդրադառնալով Միջնավանի անկմանը՝ ասում է, որ բնակիչներն այն չեն տեսել։ Երբ վտանգավոր է դարձել իրավիճակը, կանայք ու երեխաներն են քաղաքից դուրս եկել, իսկ հետո էլ մի օր քաղաքում մնացածներին 30 րոպե ժամանակ են տվել՝ հավաքվելու և քաղաքը լքելու համար։

«Սկզբում թույլ չէին տալիս, որ մարդիկ որևէ բան քաղաքից դուրս բերեն։ Իսկ վերջում այդ 30 րոպեի ընթացքում մարդատար մեքենաներով ի՞նչ կարող էին հետները վերցնել»,- ասում է Մարիամը՝ ցավելով հատկապես, որ իր 4-ամյա երեխան, չնայած տարիքին, հատ առ հատ հիշում է իր խաղալիքները, որ Միջնավանում են մնացել։

«Գնալով  ավելի ու ավելի եմ համոզվում, որ այդ ամեն ինչը պլանավորված էր, պարզապես մենք չգիտեինք»,- ասում է նա՝ հավելելով նաև, որ  չի հավատում ադրբեջանցու հետ խաղաղ համակեցությանը։


 

կորսված հայրենիք Քաշաթաղ Արցախ Քաշաթաղի Միջնավան խմբագրի ընտրանի

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին