f

Անկախ

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը կոչ արեց Հայաստանում ժամանակավոր կառավարություն ձեւավորել


2020թ․ մենք կարող էինք լրիվ վերականգնել շփման գիծը եւ Ղարաբաղի պատշաճ պաշտպանություն ապահովել, բայց դա տեղի չունեցավ։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

Ընդդիմադիրը, մասնավորապես, հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պահին Ղարաբաղի Պաշտպանության բանակը հանրապետության միայն երեք շրջանների նկատմամբ է կորցրել վերահսկողությունը։

«2020թ․ նոյեմբերի 9-ից հետո մենք պետք է հստակ գնահատեինք ստեղծված իրավիճակը եւ անհապաղ իշխանափոխություն ապահովեինք։ Սակայն դա էլ տեղի չունեցավ։ Այնուամենայնիվ, իմացեք, որ երբեք ուշ չէ»,- ընդգծեց Փոստանջյանը։

Նա քաղաքացիներին կոչ արեց միանալ գործող ռեժիմի տապալմանն ուղղված պայքարին։ Սակայն, ըստ ընդդիմադիր կուսակցության ղեկավարի, պետք է փոխվեն ոչ միայն իշխանության մեջ գտնվող անձինք, այլեւ մոտեցումներն ու ծրագրերը պետք է փոխվեն։

«Նոր ծրագիրը հետեւյալն է. «21-րդ դարի Հայաստանը ոչ թե 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիր է, որը դեռ պետք է տարածքների որոշակի փոխանակում իրականացնի Ադրբեջանի հետ, այլ ավելի քան 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետություն, ներառյալ՝ Ղարաբաղը (նկատի ունի ժամանակակից Հայաստանի տարածքը եւ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը՝ շուրջը տեղակայված 7 շրջաններով - խմբ.)»,- ասաց Փոստանջյանը՝ կոչ անելով ճանաչել ԼՂՀ անկախությունը։։

Այն ամենը, ինչ տեղի է ունենում, նրա կարծիքով, կարող է պատճառ հանդիսանալ տարածաշրջանում լայնածավալ եւ չափազանց կատաղի պատերազմ սկսելու համար։ «Եվ հետեւաբար, մենք պետք է ունենանք համապատասխան ռազմաքաղաքական ղեկավարություն։ Առաջիկա մի քանի օրում մենք պետք է ձեւավորենք այդ ղեկավարությունը, ինչը միանգամայն հնարավոր է։ Դա հնարավոր է նույնիսկ ներկայիս խորհրդարանի հետ համագործակցությամբ։ Մենք միանգամայն կարող ենք ընդհանուր հայտարարի գալ եւ ստեղծել իմ կողմից հիշատակված ժամանակավոր կառավարությունը»,- պարզաբանեց քաղաքական գործիչը։

Հայաստան Զարուհի Փոստանջյան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին