f

Անկախ

Սաուդյան Արաբիան ստիպել է Եմենի նախագահին հրաժարական տալ․ WSJ


Սաուդյան Արաբիայի իշխանություններն ստիպել են Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել նախագահական ղեկավար խորհրդին։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սաուդցի և եմենցի պաշտոնյաներին։ Պարբերականի տվյալներով՝ երկրի ղեկավարն այժմ փաստացի տնային կալանքի տակ է։

Ապրիլին նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին իր լիազորությունները հանձնել է նախագահական ղեկավար խորհրդին, որի կազմում ներառվել է ութ հայտնի քաղաքական առաջնորդ։ Սա տեղի է ունեցել յոթ տարվա քաղաքացիական պատերազմից հետո, որի պատճառներից մեկը եղել է նախագայի՝ իշխանությունը հուսիթներին հանձնել չցանկանալը։

Խորհրդի ստեղծման մասին հայտարարվել է Էր Ռիադում կայացած միջեմենական խորհրդակցություններից հետո, որի մասնակիցները կոչ են արել ղեկավար նոր կառույցին բանակցություններ սկսել հուսիթների հետ։

Թերթի փոխանցմամբ՝ Էր Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը Եմենի նախագահին է հանձնել «գրավոր հրամանագիր», որը ենթադրել է նախագահական լիազորությունների փոխանցում ղեկավար խորհրդին։

Հաղորդվում է նաև, որ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հորդորել են Հադիին հրաժարվել իշխանությունից և սպառնացել են նրա կոռուպցիոն գործողությունների վերաբերյալ ենթադրյալ ապացույցներ հրապարակել։ Միևնույն ժամանակ սաուդցի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Էր Ռիադը չի կազմակերպել Հադիի հեռացումն իշխանությունից։

Սաուդյան Արաբիա Եմեն հուսիտների հարձակում Մուհամադ բին Սալման Աշխարհում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին