Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը People ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ երկար ժամանակ քնի խանգարման հետ կապված խնդիրներ է ունեցել; Գրում է Gazeta.ru-ն։
«Դա սկսվեց մոտավորապես 30 տարեկանում կամ նույնիսկ ավելի վաղ: Այնուհետև դժվար էր նկատել քնի պակասի հետևանքները. մենք երիտասարդ ենք, մեզ թվում է, որ մենք այնքան անպարտելի ենք», - հիշել է «Ընկերներ» սերիալի աստղը:
Էնիսթոնը նշել է, որ քնի պակասը, քնկոտությունը և անքնությունը ազդել են իր հոգեբանական, ֆիզիկական և էմոցիոնալ վիճակի վրա։ Դերասանուհին պատմել է, որ քնած քայլելու պատճառով իր տանը հաճախ է ազդանշանային համակարգը միացել։
Էնիսթոնը երկար ժամանակ հետաձգել է բժշկի դիմելը, սակայն ժամանակի ընթացքում որոշել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այս խնդրի լուծմանը։ Դերասանուհու խոսքով՝ վատ քնի դեպքում անհնար է մարզվել և դիետա պահել։
Ավելի վաղ ամերիկացի գիտնականները լույսի ներքո քնելու նոր վտանգներ էին հայտնաբերել։