Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ «զարգացող երկրները» պետք է վճարեն Ֆիլիպիններին կլիմայի փոփոխության պատճառով վնասի համար։ Այդ մասին հայտնում է Ֆիլիպինյան լրատվական գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք ընդունում ենք այլ երկրների աղտոտվածության հիմնական մասը: Վնասի առումով մենք նույնպես ամենաշատն ենք տուժում»,- ասել է Դուտերտեն։
Նա մեղադրել է աշխարհի արդյունաբերական զարգացած երկրներին.
«Ցավոք, նրանք ածխածնի ամենամեծ արտանետողներն են աշխարհում <...> Հարուստ երկրները, որոնց վրա չեն ազդում աղտոտվածության ավերածությունները, պետք է վճարեն մեզ վնասի համար», - պնդում է Դուտերտեն:
Դուտերտեն, որը երկիրը ղեկավարում է 2016 թվականից, մայիսին կլքի իր պաշտոնը նախագահական հերթական ընտրություններից հետո, որոնց չի մասնակցի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆիլիպինները կվերակենդանացնեն ատոմային էներգետիկայի ծրագիրը։