f

Անկախ

Միակն է, ով կարող է հաղթել Թրամփին. Բայդենն Օբամային հայտնել է 2024-ին առաջադրվելու ծրագրերի մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետության նախկին ղեկավար Բարաք Օբամային ասել է, որ ծրագրում է առաջադրվել 2024 թվականին նախագահի պաշտոնում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ավելի վաղ գործող նախագահը մարտին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում խոսել էր Սպիտակ տան համար կրկին պայքարելու ծրագրերի մասին։

«Բայդենը ցանկանում է մասնակցել ընտրություններին, և նա ակնհայտորեն ցանկանում է, որ բոլորն իմանան այդ մասին»,- ասել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ Բայդենը մնում է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, որը Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրվելու դեպքում ընտրություններում հաղթելու ամենանշանակալի շանսերն ունի։

«Նա կարծում է, որ ինքը միակն է, ով կարող է հաղթել Թրամփին»,- ասել է Բայդեն-Օբամա զրույցին ծանոթ աղբյուրը։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել զրույցը, նշում է թերթը, իսկ Բայդենի խորհրդականներից մեկն ասել է, որ նախագահը հրապարակավ հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար։

Պարբերականը նշում է, որ Բադենի՝ վերընտրվելու ծրագրերը կարող են խոչընդոտվել ցածր վարկանիշի պատճառով։ Այսպիսով, CNBC-ի կողմից անցած շաբաթ անցկացված վերջին հարցման համաձայն, Բայդենի գործունեությունը որպես նախագահ այժմ հավանություն է տալիս ամերիկացիների միայն 38%-ին, իսկ 53%-ը հավանություն չի տալիս։ Իսկ նրա տնտեսական քաղաքականությանը հավանություն է տալիս հարցվածների միայն 35%-ը։ 

նախագահական ընտրություններ Դոնալդ Թրամփ Ջո Բայդեն Բարաք Օբամա Աշխարհում

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին