f

Անկախ

Պաշտպան Արամ Օրբելյանը լքեց դատական նիստերի դահլիճը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լքեց դատական նիստերի դահլիճը՝ չհամաձայնելով դատավորի գործողությունների հետ։

Պաշտպանն առաջարկեց սկզբից քննարկել քրեական գործը կարճելու միջնորդությունը, իսկ դատավորը պնդում էր, որ անցնում է ապացույցների հետազոտմանը։ Օրբելյանը հայտարարեց, որ կլքի նիստերի դահլիճը, նույնիսկ առանց դատարանի թույլտվության։ «Իսկ իմ կարգապահական պատասխանատվության հարցը կարող եք քննարկել իմ ներկայությամբ։ Կարող եմ ձևական դուրս գալ և նորից մտնել դահլիճ, որպեսզի այդ հարցն իմ ներկայությամբ քննարկեք», - հայտարարեց Օրբելյանը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց, պնդելով, որ դատարանն անցնի ապացույցների հետազոտմանը։ Դատախազի առարկությունից հետո դատավորը սահմանափակեց պաշտպանի արտահայտվելու ժամանակը՝ տրամադրելով ընդհամենը 5 րոպե։
«Ապացույց չի կարող հետազոտվել մի գործում, որտեղ ապացույց չկա», - ասաց Օրբելյանը՝ պատրաստվելով դուրս գալ նիստերի դահլիճից և հավելելով, որ կարգապահալան պատասխանատվության հարցը քննարկելիս մինչև վերջ հրապարակվի իր գրավոր դիրքորոշումը, որը պաշտպան Լուսինե Սահակյանի մոտ է։ Դատավորի հարցին՝ պատրաստվում է արդյո՞ք վերադառնալ դահլիճ, Օրբելյանը պատասխանեց․ «Եթե 17։00-ին նիստ լինի, կվերադառնամ»։ «Դատարանը թույլ չի տալիս մեղադրանքի պարզաբանման փուլ կոչվածն ավարտին հասցնել և որոշում է ապացույցներ հետազոտել։ Դատավարությունը չի կարող հասնել ապացույցների հետազոտման փուլ, քանի դեռ չի գործը նախապատրաստված չէ», - հայտարարեց պաշտպանը։

Ի վերջո պաշտպանը դուրս եկավ՝ խոստանալով վերադառնալ 16։30-ին, եթե նիստը կշարունակվի։ Դատավորը հայտարարեց, որ առանց Օրբելյանի նիստը չի կարող շարունակվել և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Օրբելյանի նկատմամբ դատական սանկցիայի հարցը քննարկելու՝ թույլ չտալով նույնիսկ հրապարակել պաշտպանի դիրքորոշումը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 3-ը։

Հայաստան Ռոբերտ Քոչարյան Արամ Օրբելյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին