Արցախի նախագահական ընտրություններում համախարակի օջախներից Միրիկ համայնքում քվեարկությանը մասնակցել է 12 մարդ, որը կազմում է ընտրողների 9,9 տոկոս: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Համաճարակի մյուս օջախներից Մոշաթաղ համայնքում քվեարկությանը մասնակցել է 59 ընտրող, որը կազմում է ընտրողների 32 տոկոսը:
Արզումանյանը նշեց, որ սա բավական ցածր ցուցանիշ է, եթե համեմատեն նախկինում կայացած ընտրություններում մասնակցության հետ:
Հարցին, թե արդյոք Միկիկի բնակիչը, որը կորոնավիրուսով վարակակիր է, հասցրել է քվեարկել նախքան հիվանդանոց տեղափոխվելը, ԿԸՀ նախագահն արձագանքեց, որ այդ մասին տեղեկություններ չունի: