f

Անկախ

Այդ հնարավորությունն ինձ պարգևեց Վահան Իշխանյանը


2009 թվականի ապրիլ-մայիս ամիսն էր։ Շտապում էի աշխատանքային հարցազրույցի նորաբաց շաբաթաթերթում, որ խոստումնալից անուն ուներ՝ «Անկախ»։

Նախկին ծանր հիերարխիաներով աշխատանքներից հեռացել էի մի տեսակ թեթևացած ու ազատության զգացումով, բայց նաև մեծ կասկածով, թե կգտնեմ այն, ինչ փնտրում եմ՝ անկախություն, որոշումներ կայացնելու ազատություն, ճկունություն ու էլի կարևոր բաներ, որ հազվադեպ է պատահում աշխատանքային հարաբերություններում։

Մինչ այդ հասցրել էի տասնյակ աշխատանքային հարցազրույցների գնալ ու առաջին իսկ րոպեներից հիասթափված դուրս գալ։ Եվ հերթական հարցազրույցին գնում էի առանց մեծ սպասումների։

Հասա նշված հասցե, բարձրացա գրասենյակ։ Մի տեսակ անսովոր էր հայտնվել աշխատանքային մի միջավարում, որտեղ ղեկավարին հանդիպելու համար նախասրահներ ու խորհրդավոր փակ դռներ չկային։ Խմբագրությունում այդ պահին 2-3 հոգի էին, որոնցից մեկը գլխավոր խմբագիրն էր՝ Վահան Իշխանյանը։ Նրա հետ պիտի աշխատանքային հարցազրույց անեի։

Բարևեց, ծանոթացանք, ասաց, որ իրեն անունով դիմեմ, ու անցանք անկաշկանդ զրույցի։ Պարզ, առանց ձևականությունների ու պաթոսի, առանց կյանքն ու աշխատանքային խնդիրները բարդացնելու ներկայացրեց, թե ինչ է սպասում լրագրողից։

Զրույցից մի քանի րոպե անց պարզ էր, որ իմ կյանքում նոր էջ է բացվում, և որ «Անկախն» ինձ համար դառնալու է ավելին, քան ուղղակի աշխատանքն է։ Ես գտել էի այն, ինչ փնտրում էի և ինչն անհնարին էի կարծում՝ ազատություն, ինքս ինձ հետ լինելու ու իմ ձեռագիրը կերտելու հնարավորություն՝ առանց խմբագրական կապանքների։ Դա անգնահատելի հնարավորություն է լրագրողի համար, և այդ հնարավորությունն ինձ պարգևեց Վահան Իշխանյանը։

Շնորհակալ եմ քեզ, Վահան, բայց անասելի տխուր, որ էս խոսքերն ասում եմ հիմա․․․

Անի Գասպարյան ՖԲ Գրառում Վահան Իշխանյան Հայաստան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին