f

Անկախ

Միջազգային կազմակերպությունները Հայաստանին կօգնեն դիմակայելու բնապահպանական մարտահրավերներին


Բելգիայի Մեխելեն քաղաքում համագործակցության հուշագիր է ստորագրվել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ԱրԱվես (ArAves) բնապահպանական կազմակերպության, BirdLife International-ի (Բիրդլայֆ միջազգային կազմակերպություն) և Natuurpunt (Նատուրպունտ կազմակերպություն) միջև։ Այս մասին տեղեկանում ենք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։

Համագործակցության քառակողմ հուշագրի շրջանակում կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել առավելագույնս աջակցելու Հիմնադրամին և ԱրԱվեսին իրենց բնապահպանական գործունեությունում։

«Ուրախ ենք, որ հայաստանյան և միջազգային կառույցների միջև ստորագրվել է այս կարևորագույն հուշագիրը։ Տեղեկացնեմ, որ հուշագիրը կարևոր է ոչ միայն մեր կազմակերպությունների, այլև ամբողջ Հայաստանի համար։ Այն Հայաստանին կտա հնարավորություն դիմագրավելու բնապահպանական մարտահրավերներին, ներգրավելով համագործակից կառույցների մասնագիտական ներուժը։

Լայն քննարկման արդյունքում կազմակերպությունները մոտ ապագայում կիրականացնեն մի շարք նախագծեր ուղված ջրաճահճային թռչունների կենսամիաջավայրերի պահպանությանը,  վերականգմանը ինչպես նաև կրթական մի շարք այլ  նախաձեռնություններ»,- նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ հավելելով, որ սպասվում են համատեղ այցելություններ արդեն այս ամռանը։

Natuurpunt-ը հիմնադրվել է 1951 թ-ին Բելգիայում և հանդիսանում  է BirdLife International-ի անդամ կազմակերպությունը Ֆլանդերսում։ Բըրդլայֆ կազմակերպությունը աշխարհի ամենամեծ բնապահպանական ցանցերից մեկն է, որը ներկայացված է աշխարհի 115 երկրներում տեղական անդամ կազմակերպությունների միջոցով։

Հայաստան Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին