Պրոֆեսիոնալ լինելուց առաջ, նաև այլ լիքը հատկություններ կան կարևոր...
Պրոֆեսիոնալը չգիտե՞ր ում հետ է աշխատելու կառավարությունում, ով է իրեն ղեկավարելու, հրամայելու, ցուցումներ տալու, ում է ինքը «մեծարգո վարչապետ» հորջորջելու, ում է «պատիվ» առնելու:
Հիմա էլ ինչ-որ «պրոֆեսիոնալ հոտ» են առել և գարնան «շնաճանճի» նման լցվում են Ազատության հրապարակ, թե եկել ենք սատարելու,՝ նկատվելու, նկարվելու և լուրջ ու մտահոգ դեմքով «խորիմաստ մտքեր» սփռելու...
Բա լավ, էս անցած տարիներին ու՞ր էիք, որտե՞ղ էիք, մի անգամ երևայիք դատարանների, «ԿՊԶ»-ների, ոստիկանության բաժինների մոտ, հարցնեիք պայքարող տղերք ինչպե՞ս եք:
Պատեհապաշտությունը ևս դավաճանության նման է և մեկ անգամ այն կատարելով, դառնում է սովորություն, բնավորություն՝ ողջ կյանքում...
Դժվարն առաջին անգամն է...
Նախկինում սխալների ու իրավիճակի պատճառներից մեկն էլ պատեհապաշտներին, կարերիստներին, «լավ տղերքին», մի քանի լարերի վրա խաղացողներին պաշտոններ բաժանելն էր: Սխալներից հետևություններ անելու ժամանակն է և ՊՆ-ում Մելքոնյան Գագիկի նման գլխավոր պահեստապետ գեներալներ այլևս չպետք է լինեն...
Եվ առհասարակ նմաններ՝ նման տեսակի ու որակի...