f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. Ակադեմիական վարժարանի բակից հանվել, հեռացվել է Գարեգին Նժդեհի արձանը


Այսօր գյումրեցիների կողմից ահազանգ ենք ստացել, որ տևական ժամանակ է՝ Ակադեմիական վարժարանի բակից հանվել, հեռացվել է Գարեգին Նժդեհի արձանը, իսկ պատճառներն անհայտ են։

«Էդ դպրոցի էղած օրվանից արձանն եղել է, իշխանափոխությունից հետո արձանն իզութոզով կորավ, ո՞ւր է, ի՞նչ էրին։ Թե՝ էդ էլ էս իշխանության ծրագրի մի մասն էր․ մեր հերոսներին, ազգայնականներին, նրանց  գաղափարախոսությունները վերացնեն, մեզ էլ դարձնեն անհայրենիք ոչնչություն»,-ասաց  մեզ ահազանգած քաղաքացին։

Խնդրի հետ կապված hraparak.am-ը զրուցեց Գյումրու Ակադեմիական վարժարանի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ․«Քանի որ վարժարանը ժամանակին Գյումրու թիվ 17 դպրոցն էր, որը կրում էր Գարեգին Նժդեհի անունը, այդ արձանը մասնաշենքի հին հատվածում էր գտնվում այնքան ժամանակ, մինչև դպրոցը պրոֆիլավորվեց, դարձավ վարժարան։ 2018-19 թթ․-ին սկսվեցին մասնաշենքի շինարարական աշխատանքները, 2021թ-ին հանձնեցին շահագործման, եւ ուսումնական հաստատությունը այլևս կոչվում է ոչ թե Գարեգին Նժդեհի անվան դպրոց, այլ՝ Ակադեմիական վարժարան։ Հիմա դեռևս չկա որոշում՝ արձանը կանգնեցվելու է, թե ոչ։ Բայց անհանգստացած քաղաքացիներին էլ կուզեի հիշեցնել, թե 2018-19 թթ-ին ինչո՞ւ չէին անհանգստանում դպրոցի ու արձանի ճակատագրով, որ հիմա են ահազանգ հնչեցրել»։

Նշենք, որ մեր տեղեկություններով,  քանի դեռ չկա նախարարության որոշումը՝ արձանի ճակատագրի հետ կապված, տնօրինությունն արձանը տեղադրել է վարժարանի ընթերցասրահում։

 

Ակադեմիական վարժարան Գյումրի Գարեգին Նժդեհի արձան Հայաստան

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին