Գիտեմ, որ դուք երեկ շատ լուրջ, կառուցողական եւ բովանդակային բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ։ Այս մասին ապրիլի 20-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Սա, նրա խոսքով, վկայում է Ռուսաստանի եւ Հայաստանի փոխադարձ ձգտման մասին, որն է՝ խորացնել եւ ընդլայնել բազմակողմ հարաբերությունները, որոնք կրում են դաշնակցային բնույթ եւ հիմնված են պատմական կապերի վրա։
«Միջխորհրդարանական հարաբերությունները նույնպես հաջողությամբ զարգանում են, ինչը կարեւոր է այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով եւ նպաստում են երկու երկրների միջեւ կապերի զարգացմանը»,-նշել է Մատվիենկոն։