f

Անկախ

Փաշինյանը խոստովանեց, որ Շուշիի հանձնումը թշնամուն նախապես էր պայմանավորված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ


ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարեց. "Եթե Շուշին չհանձնեինք...": Այսինքն, խոստովանեց, որ Շուշիի հանձնումը թշնամուն նախապես էր պայմանավորված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դա Հայոց կողմից միակամ որոշում էր, որը կարելի է որակել որպես դավադրություն ՀՀ պետականության նկատմամբ: Այդ որոշման իրականացմանը մասնակցել են հայկական կողմի բարձրաստիճան սպաներ, որոնք գիտակցել են, որ իրենց արարքը դավաճանաություն է, սակայն կամա թե ակամա կատարել են իրեն գերագույն հրամանատար հռչակած վարչապետի գաղտնի հրահանգը:

Շուշիի հանձնումը երդվյալ թշնամուն ամենևին բերդաքաղաքով չի ավարտվում: Հանձնվել է Շուշի տանող ճանապարհը իր շրջակայքով, հինավուրց Ավետարանոց, Սղնախ, Սզնեք, Քարին Տակ բնակավայրերով, արգելելով հայկական ինքնապաշտպանական ուժերին խոչնդոտել թշնամու դիվերսիոն խմբերին գրավելու ռազմավարական տեսանկյունից այդ կարևոր գյուղերն ու ճանապարհը: Թշնամուն է հանձնվել ոչ միայն բերդաքաղաքը, այլև ողջ Շուշիի սարահարթը՝ երեքհազարամյա Կարկառ բերդաքաղաքի տարածքով /Շուշիի պարիսպները 1752 թ. կառուցել են այդ բերդաքաղաքի շինությունների ու պարիսպների քարերով/, շուրջ տասը հին բնակավայրերի տեղերով, հին գերեզմանոցներով, Հունոտի կիրճը իր անգնահատելի ու եզակի հուշարձաններով, հին ջրաղացներով...

Այդ ամենը ամենևին թշվառ ու դժգույն չեն, դրանք մեր հարստությունն են, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ...

Պատերազմում պարտության հանգամանքները հետաքննող ԱԺ հանձնաժողովը, որը ղեկավարում է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պարտավոր է հետաքննել նաև Շուշիի դավադրաբար հանձնման հանգամանքները: Դավադիրները, անկախ պաշտոնական դիրքից, պետք է ենթարկվեն պատասխանատվության և կրեն օրենքով սահմանված պատիժները: Երկրի տարածքներն ու բնակավայրերը թշնամուն հանձնողները անմիջապես պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի չկարողանան նոր տարածքներ, հայրենիքներ հանձնել կամ վաճառել թշնամուն...

Երկիրը վտանգված է, կորցրել է իր կայունությունը, խրվել է ճգնաժամային ճահճի մեջ:

Այս հանգամանքը նկատի առնելով ողջ աշխարհի հայությանը կոչ ենք անում, անկախ կուսակցական, խմբային պատականելությունց, միավորվել ՀԱՅՐԵՆԻՔԻ ազատագրական շարժման շուրջը, երկրում հաստատեն անվտանգություն, կայունություն և արդարություն:

20.04.2022, ԵՐԵՎԱՆ

Բակուր Կարապետյան ՖԲ Գրառում մտավորականություն բաց նամակ Հայաստան խմբագրի ընտրանի

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին