Լոնդոնի դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնման մասին որոշում է կայացրել։ Այս մասին ասվում է չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Այժմ 50-ամյա ավստրալացու ԱՄՆ արտահանձնման գործը կուսումնասիրի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը և վերջնական որոշում կկայացնի:
Միաժամանակ Ասանժի պաշտպանական կողմը դեռ հնարավորություն ունի բողոքարկել Լոնդոնի Գերագույն դատարան, եթե նախարարը որոշում կայացնի արտահանձնման մասին։ Դիմելով Ասանժին՝ դատավոր Գոլդսփրինգն ասել է, որ այլ ելք չունի, քան այս վճիռը կայացնելն ու գործը ՆԳՆ ղեկավարին փոխանցել։
Նշենք, որ Ասանժն ԱՄՆ-ում մեղադրվում է ամերիկյան պատմության մեջ գաղտնի տեղեկատվության բացահայտման ամենախոշոր դեպքի հետ կապված հանցագործությունների համար, նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում:
Լոնդոնի դատարանը Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշում է կայացրել. նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում
Կարդացեք նաև
- Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
- Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
- ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.