f

Անկախ

«Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, բայց արցախցին երբեք չի հանձնվի». Լեսմոնիա Օհանջանյան


Արցախում մարդիկ տագնապած են։ Հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի խորհրդարանում արած վերջին հայտարարությունից հետո արցախցիներն իրենց տեղը չեն գտնում։

Լեսմոնիա Օհաջանյանը, որ Ստեփանակերտի շուկայում արդեն 30 տարի ժենգյալով հաց է պատրաստում, և որի ժենգյալով հացի համը գիտեն նաև Հայաստանում, ասում է՝ Արցախում սպասողական վիճակ է, բայց արդեն հույս չունեն, թե Հայաստանն Արցախը կպահի։

«Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից։ Բոլորս շատ տագնապած ենք Փաշինյանի հայտարարությունից։ Ասում է՝ միջազգային հանրությունը պահանջում է, որ իջեցնենք նշաձողը։ Այդ ո՞ւմ է նա համարում միջազգային հանրություն, պարզ չէ։ Համենայնդեպս Պուտինի հետ հայտարարության մեջ նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին խոսք չկար»,-վերլուծում է արցախցի կինն ու գալիս այն եզրակացության, որ ՀՀ գործող իշխանությունը վաղ թե ուշ աղետ է բերելու Արցախի ու Հայաստանի գլխին։

Տիկին Լեսմոնիայի խոսքով՝ երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ ընդունում է իր մեղքը և խոստովանեց, որ կարող էինք այդքան զոհ չունենալ, այդ խոստովանությունից հետո նա առնվազն պետք է չերևար մարդկանց աչքին։ «Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ զգացին այդ պահին զոհվածների ծնողները։ Ինքը պետք է ամբիոնից իջներ ու էնպիսի մի  տեղ մտներ, որ կյանքում իրեն չգտնեին։ Իսկ ընդհանրապես ինքը պատերազմից հետո բունկերից չպիտի դուրս գար։ Եթե իրեն մարդ ու ղեկավար էր հաշվում, տեր ու տիրակալն էր հայոց աշխարհի, ապա այդքան զոհն ու հողը տալուց հետո նա պիտի բունկերից դուրս չգար։ Այդ ժամանակ գուցե մեկը կարող էր հիշել և ասել, որ մարդ է եղել»։

44-օրյա պատերազմի հետևանքներն ու դառնությունը դեռ թարմ են Արցախում։ Ասում է՝ սոցիալական խնդիրը շատ լուրջ է, տասնյակ հազարավոր փախստականներ կան, մարդիկ նույնիսկ քնելու տեղ չունեն։ Այդ ամենին գումարվում է նաև նորից փախստական դառնալու վախն ու անորոշությունը։

«Անկեղծ ասած՝ մեծ ակնկալիքներ արդեն չունենք, բայց մի հրաշքի ենք սպասում։ Մեր սիրտը հրաշք է ուզում»։

Արցախցիները պակաս հիասթափված չեն նաև իրենց իշխանություններից։

«Մեր իշխանություններն էլ սրանց կամակատարներն են։ Չեն կարողանում կագնել ու միանգամից ասել, որ այդպես չի կարող լինել»։

Դիտարկմանը, որ օրեր առաջ Արցախի խորհրդարանն ընդունեց բավականին կոշտ ու հստակ հայտարարություն, տիկին Լեսմոնիան պատասխանում է․ «Դա եղավ մեր ընդդիմադիրների, մեր խորհրդարանականների շնորհիվ»։

Ի՞նչ է սպասվում Արցախին, ինչպե՞ս են պատկերացնում իրենց ապագան, շատ հարցեր մշուշոտ են, բայց մի բանում զրուցակիցս վստահ է՝ արցախցին երբեք չի հանձնվի թուրքին, որքան էլ  սպառնան պատերազմով։

«Բացառվում է, որ մենք թուրքի հետ ապրենք։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում թուրքի հետ ապրել, մենք գիտենք, թե թուրքն ով է։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգ է բերել մեջտեղ, այդ ո՞ւմ հետ է խաղաղություն կնքում, թուրքի՞։ Թուրքը մի փոքր կսպասի և հենց ոտքին տեղ արավ, գիշերը կմտնի մեր տուն, մեր տղամարդուն կտանի, ցերեկը մեր աղջկան կտանի։ Արցախցին դա լավ գիտի և արցախցին երբեք չի հանդուրժի Արցախն  Ադրբեջանի կազմում»։

Տիկին Լեսմոնիան ասում է, որ Արցախում ապրող յուրաքանչյուր մարդ պատրաստ է պայքարել ու պահել իր հողը։ Վստահ է՝ մեծ շարժում կսկսվի, ինչպես եղավ 1988-ին, բայց Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։

«Հայաստանի մեծ մասը, հայությունը կանգնած է, որ Արցախը չհանձնեն թուրքին, Հայաստանում ցույցեր են, մենք էլ այստեղ կուզենայինք դուրս գալ փողոց, մեր ձայնը տեղ հասցնել, բայց մեզ մոտ ռազմական դրություն է, այդ հնարավորությունը չունենք»,-ասում է նա։

Արցախցիներն այսօր իրենց անվտանգությունը տեսնում են ռուս խաղաղապահների մեջ։ Ասում է՝ եթե ռուսները դուրս գան, նոր ցեղասպանություն կլինի։ Նրա խոսքով՝ ծայրահեղ դեպքում արցախահայությունը կգերադասի լինել Ռուսաստանի կազմում, բայց Ադրբեջանի կազմում՝ երբեք։

«Ցավոք այս պահին Հայաստանի հետ միացումն անհնարին է,-ասում է արցախցի կինն ու նկատում,-նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ժամանակին երևի թե պիտի համարձակություն ունենային ու ճանաչեին Արցախի անկախությունը կամ միացնեին Հայաստանին։ Ասում են՝ միջազգային հանրությունը դեմ դուրս կգար մեզ։ Կներեք, իսկ ու՞մ ձեռքն էր բռնում այդ միջազգային հանրությունը, երբ Թուրքիան ու Ադրբեջանը ֆոսֆորային զենքեր էին գցում, մեզ կոտորում։ Ի՞նչ միջազգային հանրություն։ Այն ժամանակվա մեր բանակով ու մեր տղաներով մենք կարող էինք պահել մեր սահմանները և միանալ Հայաստանին։ Չգիտեմ, սա իմ կարծիքն է»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հասցեին հնչող մեղադրանքներին, թե Արցախը «ծախել էին Քոչարյանն ու Սերժը», տիկին Լեսմոնիան ասում է․ «Արցախցի նախագահները Արցախը երբեք չէին ծախի։ Սպանեն՝ չեմ հավատա ո՛չ Քոչարյանից, ո՛չ Սերժ Սարգսյանից։ Երկուսին էլ ճանաչում եմ, երկուսի հետ էլ աշխատել եմ, նրանք այդ մարդը չեն»։

Որտե՞ղ սայթաքեցինք և ի՞նչ սխալ գործեցինք, որ տեղի ունեցավ 44-օրյա աղետաբեր պատերազմը։ Արցախցի կնոջ խոսքով՝ առաջին մեծ սխալն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցությունները սկսում է զրո կետից։ «Ու զրոյացրեց այն ամենն, ինչ 30 տավա ընթացքում արվել էր»։

Տիկին Լեսմոնիան, ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ այսօր շարունակում է անխոնջ իր ժենգյալով հացը թխել և անուշ բույրը տարածել Ստեփանակերտի շուկայում։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ այդ բույրը Երևանում էր տարածվում։ Մի խումբ կանանցով ժենգյալով հաց էին թխում, վաճառում, իսկ գումարն ուղղվում էր ռազմաճակատի կարիքներին։  

«Պատերազմի ժամանակ ես հոկտեմբերի 7-ին դուրս եկա Ստեփանակերտից, շուկայում միայն ես էի մնացել։ Զինվոր տղաները, կամավորականները, որ Հայաստանից գալիս էին, նրանց ժենգյալով հաց էի բաժանում ու ասում էի՝ տղե՛րք, դուք մենակ հաղթանակով հետ դարձեք, բայց անպայման տիկին Լեսմոնիայի մոտով կանցնեք, որ ուտեք Արցախի ամենահամեղ ժենգյալով հացն ու նոր վերադառնաք տուն։ Է˜հհհ, տղերքն ուրախ գնացին ու հետ չդարձան․․․»։

Պատերազմի մասին խոսելիս դառնանում է, ասում է՝ վստահ էինք, որ հաղթելու ենք, չէինք կարող նույնիսկ երևակայել, որ Հադրութը, Շուշին կարող էին գրչի մի հարվածով հանձնել։

«Ես վստահ եմ, որ մեր զինվորը չի պարտվել, այս իշխանությունն է պարտվել։ Ես հավատում եմ մեր զինվորին, մատաղ լինեմ նրա բազկին»։

Միայն մի բան չի հասկանում՝ այս պարտված իշխանությունն ինչպե՞ս վերընտրվեց։ «Երբ ասեցին, որ Նիկոլն ընտրվել է, իմ ձեռքերը թուլացան, ես նստեցի։ Ու մինչև հիմա մենք շոկի մեջ ենք։ Նախ չպիտի այդ ընտրությունները լինեին։ Ես չէի ուզի, որ պարոն Քոչարանը Նիկոլի հետ գնար ընտության, դա շատ ստորացուցիչ էր։ Ու՞մ հետ էր նա գնում ընտրության։ Իսկ որ այդքանից հետո Նիկոլն ընտրվեց, ես արդեն չգիտեմ, թե այլևս ինչ սպասեմ»։

Եթե հանկարծ ստիպված լինեն դուրս գալ Արցախից, ո՞ւր կգնան։ Պատասխանը մեկն է ՝ Հայաստան։ «Ես հայոց հողը երբեք չեմ թողնի։ Ոչ մի տեղ մեր հայկական հողից լավը չկա, հատկապես Արցախի հողն ինձ համար անփոխարինելի է։ Մեր Արցախը մի հրաշք է, փոքրիկ Շվեյցարիա, ոչ մի տեղ չկա այս զգացողությունը չկա։ Միայն ուզում ենք թեկուզ այս փոքրիկ կտոր հողի վրա խաղաղ ապրել, որպեսզի Արցախը միշտ լինի, Արցախ բառը պատմությունից չջնջվի»,-ասում է արցախցի տիկին Լեսմոնիան։

 

Արցախ արցախահայություն 44-օրյա պատերազմ Լեսմոնիա Օհանջանյան խմբագրի ընտրանի Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին