Page Six պորտալի փոխանցմամբ՝ Ջոնի Դեփը դատարանում ասել է, որ Էմբեր Հերդը մի քանի անգամ սպառնացել է ինքնասպան լինել իրենց խոշոր վեճերի ընթացքում։ Գրում է Gazeta.ru-ն։
58-ամյա Դեփը պնդում է, որ բաժանման մասին խոսելուց հետո իր նախկին կինը ասել է, որ «կսպանի ինքն իրեն»։ Բացի այդ, ըստ դերասանի, Հերդը կանգնեցրել է իրեն, երբ նա փորձել է հեռանալ և սպառնացել է վնասել իրեն։
«Շատ անգամներ, երբ ես փորձել եմ հեռանալ, նա թիկնապահների հետ կանգնեցնում էր ինձ վերելակի մոտ, լաց էր լինում, բղավում. «Ես չեմ կարող ապրել առանց քեզ: ես կմեռնեմ ն», - դատական նիստում ասել է արտիստը։
Դեփը նշել է նաև, որ նախկին կինը միայն գիշերանոցով կարող էր դուրս գալ իր տան մոտ գտնվող ավտոկայանատեղի և սկսել գոռալ։ Երբ նա փորձել է հեռանալ, Հերդը հետապնդել է դերասանին:
Ջոնի Դեփը նախկինում խոստովանել էր, որ իրականում երբեք չի տեսել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանշիզայի առաջին մասը՝ «Սև մարգարտի անեծքը»: Այս մասին նա ասել է նաև իր նախկին կնոջ դեմ զրպարտության գործով անցկացված խորհրդակցության ժամանակ։