f

Անկախ

Արսեն Հարությունյան․ «Թեև փոքր պետություն ենք, բայց շատ հզոր ենք»


Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և տպավոիրչ գոտեմարտեր անցկացնելով՝ աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեց Արսեն Հարությունյանը։ 
Հայ ըմբիշը եզրափակչում 15:3 բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթեց մրցակցին՝ Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Անկախի հետ զրույցում  նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ ցանկացած մրցման մասնակցում է միայն ու միայն հաղթելու նպատակով։


-Շնորհավորում ենք աշխարհամասում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Շատ լավ նախապատրաստական շրջան էի անցել  մարզիչներիս հետ միասին՝ ամիսներ շարունակ մարզվելով, հավաքների մասնակցելով ու քրտնաջան աշխատելով։ Մնում էր գործով ապացուցել, որ ճիշտ եմ ամեն բան կատարել,  մարզիչների հրահանգները լսել ու նախապատրաստվել։ Եվ մրցահարթակում  գործով ապացուցեցի՝ դառնալով չեմպիոն։
Նշեմ, որ յուրաքանչյուր մրցման մեկնում եմ մարտական տրամադրված և միայն ու միայն ոսկու հետևից։ 


-Տպավորիչ գոտեմարտեր անցկացրիք, իսկ եզրափակչում փայլեցիք գորգ դուրս գալու հենց առաջին իսկ վայրկյանից։
-Եզրափակչում այլ տարբերակ չկար․ պետք է ամեն բան անեի, որ լավ գոտեմարտ անցկացնեի ու հաղթեի՝ ուրախություն պարգևելով  բոլորին՝ մարզիչներիս, սահմանին կանգնած տղաներին ու երկրպագուներին։ Շատ կարևոր գոտեմարտ էր։ Կարողացա տրամադրվել, ամեն բան ճիշտ կատարել։ Ուրախ եմ, որ ամեն բան ընթացավ ըստ պլանավորածի։ Հոգեբանս՝ Արկադի Մեհրաբյանը, ինձ շատ է օգնում, չի թողնում, որ ավելորդ լարվածությունը խանգարի    մրցաշարերի ժամանակ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Վստահություն, որ կարող եմ ամեն տեղ կռիվ տալ, պայքարել ոսկու համար ու հաղթել։ Եվ այն, որ ոչինչ ինձ չի կարող խանգարել նպատակիս հասնելու համար։


-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում հատկապես այս դժվար ժամանկահատվածում ներկայացնում եք Հայաստանն ու հայոց եռագույնը։
-Շատ պատասխանատու պահ է։ Միայն ինձ համար չեմ պայքարում։  Հպարտ եմ, որ կարողանում եմ  Հայաստանի դրոշը բարձրացնել, հիմնը հնչեցնել և աշխարհին ցույց տալ, որ, թեև փոքր պետություն ենք, բայց շատ հզոր ենք։ Բառերով չեմ կարող նկարագրել զգացողություններն այդ պահի։


-Ձեր հաղթանակով՝  հատկապես եզրափակիչ տպավորիչ գոտեմարտով, ուրախության պահեր պարգևեցիք մեր հայրենակիցներին։ Այդ ամենը ոգևորու՞մ է։
-Այո՛, իհարկե։ Նշեմ, որ փորձում եմ կապը պահել, բոլորին պատասխանել, անձամբ շնորհակալություն հայտնել։ Ինձ համար  անչափ կարևոր է  իմ հաղթանակներով ուրախության րոպեներ պարգևել հայրենակիցներս։ Զգում եմ, գիտեմ, որ նրանք կողքիս են  թե՛ հաղթանակների ժամանակ, թե դժվար պահերին։ Շնորհակալ եմ բոլորին։  
 

Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ Եվրոպայի առաջնություն չեմպիոն ոսկե մեդալ Արսեն Հարությունյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին