Երեկ լրահոսում կարդացի, որ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ Արդարադատության նախարարի հաղորդման համաձայն (իրականում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ), ԲԴԽ-ն վարույթ է հարուցել։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ չհավատացի, քանի որ չէի պատկերացնում, որ ՀՀ հեղափոխական իշխանությունը կարող է այդ աստիճան «ցածրանալ»։ Ցավոք, տեղեկությունը «կեղծ, ընդդիմադիր ֆեյք» չէր և այսօր հաստատվեց։ Ահա և ձեզ «ժողովրդավարություն, իրավական պետություն» և այլ զառանցանքներ։ Դուք փոխանակ ամրապնդելու, այն է՝ առաջին հերթին չմիջամտելու դատարանների աշխատանքներին, վերջնականապես ոչնչացնում եք առանց այն էլ խոցելի համակարգը։Ձեր կարծիքով «պատժելով» դատական համակարգում հազվագյուտ բարձր արժանապատվություն և մասնագիտական որակներ ունեցող դատավորներին, որոնցից թերևս առաջինը Ալեքսանդր Ազարյանն է, դուք ամենացավալի, գուցե անդառնալի հարված եք հասցնում հայոց պետականությանը։Այպես շարունակվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո կդադարի պետություն լինելուց և կվերածվի մի ցեղախմբային տարածքի, իր Վոժդով։ Իսկ դե յուրե ոչնչացումն արդեն ժամանակի հարց է։
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ
Կարդացեք նաև
- Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
- Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
- «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ