f

Անկախ

Դանակով զինված 9-րդ դասարանի աղջիկը հարձակվել է Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա


Դանակով զինված ինչ-որ լակոտ հարձակվել է Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրանց ընտնիքի մտերիմ Արամ Գեւորգյանը:

Նա, «լայվ»-ում պատմել է, թե ինչպես է եղել դեպքը. «Ապրիլի 23-ի երեկոյան տիկին Լիդան տուն վերադառնալիս ինչ-որ լակոտ, 9-րդ դասարանի աղջիկ դանակով սպառնացել է նրան: Տուն վերադառնալիս արդեն իրենց թաղերում դիմացից երկու հոգի են գնում եւ այդ տարածքում կա շենք, որտեղ բնակվում են Արցախից տեղահանված մարդիկ: Տիկին Լիդան 3 մետր հեռավորությամբ է գնում եւ լսում է, որ նրանցից մեկը հայհոյախառն արտահայտություններով ասում է, որ ղարաբաղցիները եկել, լցվել են, պետք է հանել ռադ անել: Տիկին Լիդան նկատողություն է անում, ասում է՝ չի կարելի, լավ օրից չէ, որ այդ մարդիկ եկել են: Դրանից հետո աղջիկը հանում է բավական մեծ դանակը, սպիտակ պոչով ու հարձակվում Տիկին Լիդայի վրա, թե՝ այ պառավ, դու ով ես, որ ինձ տենց բան ասես, դու գիտե՞ս, թե իմ հերն ով է, վիզդ կկտրեմ, գլուխդ կկտրեմ,  տնեցիքիդ տեղը կիմանա, կտոր-կտոր կանեմ:

Տիկին Լիդան ասում է՝ պայուսակով պաշտպանվում եմ, որ դեմքս չնասի: Դանակը թափահարելով, 30 մետր այդ կինը հետ-հետ նահանջելով գնում է հետ: Այդ աղջկա ընկերուհին, որ երեւի մի քիչ ավելի ադեկվատ է լինում, սրան քաշում տանում է»,-ասաց Արամ Գեւորգյանը՝ հավելելով, որ դեպքը եղել է Նոր Նորքի 5-րդ զանգվածում:

Դեպքից հետո տիկին Լիդան զանգում է ոստիկանություն, ոստիկաններին տանում տեղը ցույց է տալիս. «Որպեսզի գործ չհարուցեն, իրենց վրա չմնա չբացահայտված գործ, սկսում են ասել, որ տարածքում կամերա չկա, կարող է չգտնենք: Ամեն դեպքում տիկին Լիդային տանում են բաժին ու այնտեղ սկսվում է «հերոսական» ոստիկանների էջը: Ասում են՝ կարո՞ղ ա դանակ չի եղել: Հետո ասում են՝ այ տատի ջան, քեզ պե՞տք էր նկատողություն էիր անում: Փորձում են խրատներ կարդալ, փոխանակ գնան տաք հետքերով էդ լակոտին բռնեն: Կնոջը 2 ժամ պահում են ոստիկանության բաժնում, փորձում են համոզել, որ լավ չի տեսել, զանգում են հարսին, հարցնում են՝ սկիսուրդ որտե՞ղ է եղել, ճի՞շտ է ասում: Ամեն դեպքում հաղորդումը վերցնում են»:

Ավելի ուշ Տիկին Լիդան պարզում է, որ այդ աղջիկները թիվ 166 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ են՝ Էլեն եւ Ջեմմա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Հայաստան Արամ Գևորգյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին