Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին գազի դեֆիցիտի պատճառով աշխարհի կախվածությունը ածուխից կտրուկ աճել է։ Գրում է Gazeta.ru-ն։
Աշխարհի կախվածությունը ամենակեղտոտ հանածո վառելիքից աճել է գազի պակասի և էլեկտրաէներգիայի սպառման աճի պատճառով:
Օրինակ՝ Հարավային Աֆրիկայում ածուխով ավելի ու ավելի շատ նավեր են ուղարկվում դեպի Եվրոպա։ Գործակալությունը հավելել է, որ Չինաստանը վառելիքի պակասի պատճառով սկսել է բացել կոնսերվացման ենթակա ածխի հանքեր և նախատեսում է բացել նորերը։ Չինաստանի կառավարությունը նախատեսում է 2022 թվականին ածխի արտադրությունը հասցնել 300 միլիոն տոննայի, ինչը 7 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի։
Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալներով՝ 2021 թվականին աշխարհում 9%-ով ավելի շատ ածուխ է արտադրվել, քան 2020 թվականին։
Իսկ կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին աշխարհում ածխի սպառումը կաճի եւս 2%-ով։ Փորձագետները նշել են, որ ածուխի այրումը մնում է ամենամեծ մարտահրավերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Ապրիլի 20-ին ՌԴ էներգետիկայի նախարարության ածխարդյունաբերության վարչության պետ Պետր Բոբիլևը հայտնել է, որ այս տարվա մարտի վերջից և ապրիլից ռուսական ածխի արտահանումը նվազել է ավելի քան 20%-ով։ Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը հավասարեցնում է այդ ցուցանիշը։