f

Անկախ

Պետք է արգելել Մևլութ Չավուշօղլուի մուտքը Հայաստան․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն


ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Մևլութ Չավուշօղլուի «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանը ցույց տալու միջադեպին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Թուրքական դեսպանատան հիմնարկեքի առիթով այս օրերին Ուրուգվայում գտնվող Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլին Մոնտեվիդեոյում բողոքի ելած հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման մասնակիցներին արձագանքել է արհամարհական քմծիծաղով` ձեռքով ցույց տալով «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանը:

 

Տեղեկացնենք, որ աշխարհի շատ երկրներում արգելված է ահաբեկչական այս կազմակերպության ոչ միայն գործունեությունը, այլև գոյությունը վկայող տարրերի հիշատակումը:

«Օտարեկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ հատուկ ծառայությունների գործունեությունը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի համաձայն  արգելափակվում է այն անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն, ով հարում է այնպիսի կազմակերպության, որի նպատակն է վնաս պատճառել մեր երկրի պետական  անվտանգությանը, իրականացնել ահաբեկչական գործունեություն:

«Գորշ գայլեր» կազմակերպությունը Հայաստանի ու ողջ հայության համար դե ֆակտո և դե յուրե  այդպիսին է հանդիսանում: Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում արգելվել է նման կարգավիճակում գտնվող կազմակերպությունների հետ հնարավոր կապ ունեցող անձանց մուտքը Հայաստան:  Այսօր էլ փաստորեն առկա են բոլոր հիմքերը Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելափակելու համար, ինչ սակայն իրատեսական չենք համարում` հաշվի առնելով, որ երկրում վարվում է պրոթուրքական քաղաքականություն»:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Մևլութ Չավուշօղլու Հայաստան ՖԲ Գրառում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին