f

Անկախ

Արձանագրվել է լրագրողների նկատմամբ անվայելուչ, անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ, նսեմացնելու փորձեր. ԽԱՊԿ զեկույցը


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2022թ. առաջին եռամսյակային զեկույցը: 

«2022թ. առաջին եռամսյակը լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության համար համեմատաբար հանգիստ ժամանակաշրջան էր։ Նրանց իրավունքների խախտումների քանակը զգալիորեն նվազել է․ գրանցվել է 1 բռնության դեպք, երբ զանգվածային բողոքի ակցիան լուսաբանելիս լրագրողին բերման են ենթարկել, ինչպես նաև՝ տարատեսակ այլ ճնշումների 12 դեպք։ ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացվել է 7 նոր դատական հայց, դրանք բոլորն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված զրպարտության և վիրավորանքի հիմքով են։

Վերոհիշյալ ճնշումների 12 դեպքերի շարքում են եռամսյակի ընթացքում արձանագրված՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ անվայելուչ, անհարգալից վերաբերմունքի դրսևորումները, նսեմացնելու, աշխատանքը խոչընդոտելու փորձերը։ Այդ միջադեպերից միայն մեկն է  իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա դարձել։

Դիտարկվող ժամանակահատվածում, ի տարբերություն ֆիզիկական բռնությունների ու այլ տեսակի ճնշումների նվազման, գրանցվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների զգալի աճ․ այդպիսի դեպքերը 45-ն են, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30-ով ավելի է։ Լրատվամիջոցները շարունակում են դժգոհել գերատեսչություններից հայցվող տեղեկության տրամադրման անհարկի ձգձգումներից ու մերժումներից։

Միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում շարունակել են մնալ նախորդ տարի Հայաստանում իրականացված այն օրենսդրական փոփոխությունները, որոնք սպառնալիքներ ստեղծեցին խոսքի ազատության ու ԶԼՄ-ների անկաշկանդ գործունեության համար։

Մասնավորապես՝ այս գնահատականը վերաբերում է այսպես կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացմանը և զրպարտության ու վիրավորանքի համար նախատեսված դրամական փոխհատուցման վերին շեմի եռապատկմանը: Այդ հետադիմական փոփոխությունները այս տարվա սկզբին քննադատության թիրախ դարձան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում, «Freedom House» և «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում՝ որպես խոսքի ազատության անհիմն սահմանափակումներ։

Հայաստանյան 10-ից ավելի լրագրողական կազմակերպություններ անհրաժեշտ են համարում ոչ միայն այս փոփոխությունների անհապաղ վերանայումը, այլ նաև մեդիային վերաբերող ամբողջ օրենսդրության բարեփոխումը։ Դա պայմանավորված է հնացած մոտեցումներից և սկզբունքներից հրաժարվելու, տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում ժամանակակից կարգավորումներ կիրառելու, լավագույն միջազգային փորձը մեզանում ներդնելու անհրաժեշտությամբ։ Ուստի այդ կազմակերպությունների ներկայացուցիչները փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնել են մի շարք քննարկումներ գործադիր և օրենսդիր մարմինների պաշտոնյաների հետ՝ նախաձեռնելով ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրության բարեփոխումներին ուղղված համատեղ աշխատանքների գործընթաց»։

Հայաստան Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Լրագրողներ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին