f

Անկախ

Մարդիկ անգամ մեքենայի ազդանշաններով են իրենց աջակցությունը հայտնում մեզ․ Ասպրամ Կրպեյան


Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանի եւ Գեղամ Նազարյանի Իջեւանից գլխավորած երթի այսօրվա վերջնակետը Դիլիջանն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասպրամ Կրպեյանը։

«Արդեն մի քանի ժամ է՝ շարժվել ենք։ Մեր տրամադրությունը շատ լավ է, մարտական ենք տրամադրված, իսկ մեր հայրենակիցների ջերմ խոսքերն էլ մեզ ավելի են ոգեւորում»,- ասաց պատգամավորը։

Ասպրամ Կրպեյանի խոսքով՝ իրենց բավականին շատ մարդիկ են միանում հատկապես երեկոյան։

«Եթե չեն էլ կարողանում մեզ հետ քայլել, անպայման մոտենում են, խոսում են։ Միշտ հարցնում են, թե ինչի կարիք ունենք, եւ եթե անգամ մենք պատասխանում ենք, որ ամեն ինչ նորմալ է, ոչնչի կարիք չունենք, իրենք անպայման իրենց հետ ինչ-որ բան են բերում։ Մարդիկ անգամ մեքենայի ազդանշաններով են իրենց աջակցությունը հայտնում մեզ։ Մեզ հետ տարբեր տարիքի մարդիկ են քայլում՝ երիտասարդներից մինչեւ տատիկ պապիկներ»,- ընդգծեց Ասպրամ Կրպեյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր ապրիլի 25-ից մեկնարկող ակտիվ պայքարի նոր փուլի մասին, որի շրջանակներում Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից երթով շարժվելու են դեպի Երևան։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը  նախօրեին՝ ապրիլի 25-ին, մի խումբ իջևանցիների հետ երթով Իջևանից շարժվել են դեպի Երևան։

«Դիմադրություն» շարժման երկրորդ խումբը այսօր՝ ապրիլի 26-ին, սկսել է իր քայլերթը Տիգրանաշենից։ Այն գլխավորում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հաջորդ երկու խմբերը շարժվելու են դեպի Երեւան Սարդարապատից եւ Բաշ-Ապարանից։ Իսկ մինչ այս խմբերի Երեւան հասնելը մայիսի 1-ին ընդդիմությունը մեծ հանրահավաք կանցկացնի Երեւանում։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության» շարժման իրազեկման ակցիան։

Հայաստան Ասպրամ Կրպեյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին