f

Անկախ

«Հրապարակ». «Արև Արթը» փակվեց, կբացվի ԱՄՆ-ում


Երեւանում հայտնի դիզայներ Արեւիկ Պետրոսյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտրության առիթով սեղաններ էր գցել իր ցուցասրահում եւ երկար ժամանակ նիկոլականների ջերմ համակիրներից էր, թեեւ նախկինում էլ օգտվում էր Ռիտա Սարգսյանի հովանավորությունից, այսօր փակում է Հյուսիսային պողոտայում գտնվող իր ցուցասրահը: Օրերս նա այս մասին գրառում էր կատարել սոցցանցում՝ նշելով. ««Արեւ Արթ» ցուցասրահը փակվում է իմ կամքին եւ ցանկությանը հակառակ: Ինձ տրվեց ժամանակ՝ ազատել տարածքը մինչեւ մայիսի 1-ը: Դե, ի՞նչ ասեմ, եւ նորից քաղաքի համար կբացվի նոր «զխկտվելու» վայր: Իսկ իմ մասով, կարծում եմ, կատարել եմ անմարդկային ծավալուն աշխատանք» եւ այլն, եւ այլն: 

Քանի որ արվեստագիտական շրջանակից լսել էինք, որ Արեւի ցուցասրահի «փակվելու» բուն պատճառը «գրին քարտ» շահելն ու ԱՄՆ մեկնելն է, փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել: Քաղաքապետարանից մեր հարցերին պատասխանելով՝ տեղեկացրին, որ Արեւիկ Պետրոսյանի ցուցասրահի զբաղեցրած տարածքը՝ Տերյան 19 շենքում, պատկանում է մասնավոր անձի: «Իսկ մասնավոր անձն իրավունք ունի բացել իր տարածքում՝ ինչ ուզում է: Քաղաքապետարանը դրա հետ գործ չունի»,- ասաց քաղաքապետի խոսնակը: 

Ո՞վ է Ձեզ ժամանակ տվել մինչեւ մայիսի 1-ը, ու ի՞նչ «զխտկվելու» նոր վայր են բացում Տերյան 19-ում՝ հարցրինք նկարչուհուն:

«Տարածքի տերն է որոշել: Մեկ ամիս առաջ ես չգիտեի, որ պետք է դադարեցնեմ 7 տարվա գործունեությունը: Հավանաբար, ավելի շահավետ պայմաններ են առաջարկել տարածքի տիրոջը»,- ասաց նա եւ հաստատեց, որ մեկնում է ԱՄՆ:

«Ես դեռ 5 տարի առաջ միտք ունեի բացել Արեւ Արթ» ցուցասրահ ԱՄՆ-ում եւ ստացել էի օրինական իրավունք, բայց այս տարիներին՝ պատերազմ եւ այլն, դեռ չեմ անցել գործնականին:  Տղաս սահմանին է: Հիմա մեկնելու եմ մեկ ամսով, հանդիպումներ ունենամ եւ փոքր ցուցահանդեսներ կազմակերպեմ»,- ասաց Արեւիկ Պետրոսյանը՝ շեշտելով, որ ինքը նկարչուհի է եւ մեր զրույցի պահին էլ նկարում է:

Արեւիկ Պետրոսյանի հայրը հայտնի նկարիչ Բենիկ Պետրոսյանն է, եղբայրը հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանն է, իսկ մայրը մշակույթի նախկին փոխնախարար Ալիս Ադամյանն է։

Արևիկ Պետրոսյան ԱՄՆ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին