Տեղի է ունեցել Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ակումբների ներկայացուցիչների հավաքը, որում ընդունվել է մրցաշրջանը վաղաժամ ավարտելու առաջարկը: Որոշումն ընդունվել է, քանի որ ՈՒՊԼ-ի ընթացիկ առաջնությունը հնարավոր չէ շարունակել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների պատճառով:
Մրցաշարային աղյուսակը ֆիքսվել է 2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ, մրցանակաբաշխություն չի լինելու:
Բոլոր թիմերը կողմ են քվեարկել չեմպիոնական տիտղոսը «Շախտյորին» հանձնելուն, այդ թվում` Կիևի «Դինամոն»:
ՈՒՊԼ-ի 2021/22 մրցաշրջանում խաղարկվել էր ընդամենը 18 տուր: Առաջատարը Դոնեցկի «Շախտյորն» էր (47 միավոր), երկրորդ տեղն զբաղեցնում էր Կիևի Դինամոն (45), լավագույն եռյակը եզրափակում էր «Դնեպր-1»-ը (40):