f

Անկախ

Հաշվեհարդար չի լինելու. Լինելու է հրապարակային համազգային բաց դատավարություն. Նաիրա Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դուք անասուն եք

Վարչապետության առաջին ամիսներին հեծանիվով Հանարապետության հրապարակում վոայաժներ անող Նիկոլի կորտեժը երեկ վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ։ Կինն ու իր չծնված բալիկը մահացել են։ Կորտեժը չի կանգել, «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորի առաջ» սթայլի ժողվարչապետը չի իջել մեքենայից ու չի փորձել մոտենալ մահացող կնոջը։ Վրաերթի ենթարկած մեքենայի հետեւից սլացող կորտեժի հաջորդ մեքենաների վարորդները եւս կանգ չեն առել եւ չեն փորձել առաջին օգնությունը ցուցաբերել կնոջն ու գոնե հասցնել հիվանդանոց։

Դրանք, էդ վարորդները, բոլորը ԱԱԾ աշխատակիցներ են, ովքեր իրենց պագոնները ճմրթել եւ գցել են Նիկոլի ոտքերի տակ։

Տեսնես հղի կնոջը սպանելուց հետո, որ դրանք գնացել են տուն՝ իրենց երեխաներից որեւէ մեկը հարցրե՞լ է՝ «պապ, ինչի՞ չկանգնեցիր եւ չփորձեցիր օգնել մեռնող կնոջը»։

Նիկոլի ՊՈԿԱ-ի մի անբարոյականի վաստակ, ով շատ մոտ ապագայում դատվելու է ամենածանր հոդվածներից մեկով՝ իրեն, բնականաբար, պահեց հատուկ սելեկցիոն անասունի պես։ Դրան, այդ փթիրին հիմա չեմ անդրադառնում, քանզի այդ տրյապկայի դատավարության առանցքային վկաներից եմ լինելու։

Բնականաբար, լուռ են մարդու իրավունքների, իրավապաշտպան կազմակերպությունները, ովքեր արեւմտյան դեսպանատներից «ֆաս» հրահանգը չեն ստացել, որովհետեւ վրաերթի ենթարկողը իրենց Նկոլը թայֆայից էր։

Եւ ոչ մի ցավակցական խոսք, ոչ մի ներողություն սպանված կնոջ ընտանիքին, ոչ մի զղջում եւ ոչ մի ափսոսանք։ Ես չեմ բացառում, որ կլինեն նաեւ այլ կարգի սելեկցիոն անասուններ, ովքեր կհայտարերեն, որ հունսի 20-ի ընտրությամբ Նիկոլը ժողովրդի մանդատն ունի անելու ամեն ինչ՝ այդ թվում՝ իր կորտեժով ճզմելու հղի կնոջն ու անցնելու։

Նիկոլն իշխանության եկավ դագաղներով, նվաստ բնազդներով էպիկական հաճույք ստացող հանրային իր սեգմենտին ոգեկոչելով սեփական ընդդիմախոսների դագաղներով, անեծքով ու հայհոյանքով։

Ծանրաքաշ կանայք, ովքեր պլիսեցկայայի թեթեւաքայլությամբ մասնակցում էին նիկոլի կազմակերպած բոլոր թաղումներին, պիտի հասկանան, որ իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն error է տվել ու դագաղները այլեւս թռչող բումերանգներ են։

Քիչ մնաց։ Սպասեք։

Հաշվեհարդար չի լինելու։ Լինելու է հրապարակային համազգային բաց դատավարություն։

Հայաստան Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին