Սրտի աշխատանքի ընդհատումները կարող են թեթև հազ առաջացնել, որը երկար ժամանակ է պահպանվում։ Այդ մասին հայտարարել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման եթերում։ Գրում է Gazeta.ru-ն։
Երեք ամսից ավելի չանցնող հազը, որը չի առաջանում մրսածությունից, համարվում է քրոնիկ: Դրա առաջացման մի քանի պատճառ կարող է լինել. Մյասնիկովը խորհուրդ է տալիս նախ խորհրդակցել գաստրոէնտերոլոգի հետ՝ բացառելու աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, որոնք կարող են նաև չոր հազի նոպաներ հրահրել։
«Խոլեստերինի բարձր մակարդակի և արյան շաքարի սահմանային մակարդակի դեպքում կարող են սկսվել սրտի աշխատանքի ընդհատումներ։ Մարդը սկսում է մի փոքր հազալ, սա քրոնիկ հազի տարածված պատճառներից է»,- ասել է բժիշկը։ Մասնագետը նաև խորհուրդ է տվել այցելել քիթ-կոկորդ-ականջաբանի, քրոնիկական հազի պատճառ կարող է լինել ալերգիկ սինուսիտը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժիշկը զգուշացրել է օրգանիզմի բարձր թթվայնության վտանգի մասին։