f

Անկախ

Նիկոլականություն. գենետիկ արա՞տ, թե՞ անբուժելի ախտ


Նիկոլականություն. գենետիկ արա՞տ, թե՞ անբուժելի ախտ

Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնողի ավտոշարասյան կողմից 29-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելը, տուժածին անօգնական վիճակում թողնելն ու դեպքի վայրից ճողոպրելու եղելությունները հանգուցվել են այնպիսի սահմռկեցնող մանրամասնություններով, որ այդ ամենի մեջ կարծես դիվական բան կա: Չնայած, ինչպես կարող է դիվական, սատանայական բան չլինել, եթե դա ուղղակիորեն վերաբերում է Նիկոլ Փաշինյանին:

Դեպքը տեղի է ունեցել Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների միացման կետում: Այնտեղ, ուր 2008-ի մարտի 1-ին զոհեր եղան՝ նույն Նիկոլ Փաշինյանի հրահրած բախումների հետևանքով: Վրաերթը կատարվել է այս օրերին, երբ հազարավոր ակտիվ երիտասարդներ տարբեր ժամերի ու տարբեր վայրերում փողոցներ են փակում՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և դատ-դատաստանի ենթարկելու պահանջով:

Վրաերթը կատարվել է անմիջականորեն ու մի՛միայն Նիկոլ Փաշինյանին ու նրա տան անդամներին ծառայող, «ՀՀ ոստիկանության» համազգեստի տակ թաքնված ապօրինի ու հակահայ խմբավորման ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ: Մասնավորապես, դեպքի վայրում ծառայող ոստիկանը չի կանգնեցրել փողոցն անցնել ցանկացող քաղաքացուն, իսկ վրաերթն էլ կատարվել է ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին սպասարկող ոստիկանական մեքենան վարողի կողմից:

Վրաերթի ենթարկված և դրա հետևանքով մահացած 29-ամյա Սոնա Մնացականյանը կիրթ, ուսյալ հայուհի է, Արցախի մեր հայրենակիցներին աջակցելու բարեգործական ծրագրերի նախաձեռնող: Իսկ նրան ու իր ապագա երեխային վրաերթով սպանությունը կատարվել է Նիկոլ Փաշինյան կոչվող մեկի ավտոշարասյան միջոցով: Մեկի, ով աղետի է ենթարկել Արցախը, հայությանը, ով գործնականում Արցախի մեծ մասը հանձնել է թուրքին, իսկ հիմա էլ նույն թուրքերի հետ ձեռք-ձեռքի տված՝ Հայաստանի ու հայության բնաջնջման գործի վրա է:

Թեպետ, Նիկոլ Փաշինյանի հարցը պարզ է. նա այլևս Հայաստանում ոչ մի իշխանություն չունի, նրա միակ ռեալ հենարանը ոստիկանական համազգեստով իր մանկլավիկներն են:

Ինչն է բնութագրական. Հղի կնոջը վրաերթի ենթարկելով սպանելուց հետո, է՛լ ավելի անբարո ու անմարդկային դրսևորվեցին նիկոլական իշխանության ներկայացուցիչները, անձամբ Նիկոլ Փաշինյան սպասարկող ստախոսական քարոզչամիջոցները, սկսած az-ատությունից, վերջացրած դրա խոսնիկով ու դեպուտիկներով, գումարած՝ ֆեյքեր ու անհատ-նիկոլապաշտներ: Պարզապես զզվելի էր տեսնել դրանց գրառումներն ու հայտարարությունները, որոնցով... արդարացնում են մարդուն վրաերթի ենթարկելը, անօգնական վիճակում թողնելն ու, ըստ էության՝ սպանելը: Այսինքն, նիկոլական քարոզիչները բացեիբաց հայտարարում են, որ «ապրի՛ Նիկոլը, կեցցե, Նիկոլը, որ հղի կնոջ է սպանում»: Հա՛, մեկը հենց այդպես էլ գրել էր, ի դեպ, դա գրողն իգական սեռի արարած է, թե՝ «Լավ է արել, որ վրաերթի է ենթարկել»: Մեկ այլ դեգեներատ նշել է, թե՝ «հղի կինն ի՞նչ գործ ուներ այդտեղ»:

Թե ո՛վ է Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ է: Իսկ այ, ովքե՞ր են «նիկոլականները»: Ի՞նչ է «նիկոլականությունը». գենետիկ արա՞տ, թե՞ անբուժելի ախտ:

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի անմիջական մեղքով տեղի ունեցած վրաերթը, ուղղակիորեն իր հրահանգով տուժողին անօգնական վիճակում թողնելը նիկոլական զզվելի ռեժիմի վերացման այլևս անդառնալիության կետն է:

Անհնար է ժամ ավել հանդուրժել այս անհանդուրժելիագույն վիճակը:

Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Մահվան ելքով վրաերթ Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին