f

Անկախ

Հրազդան գետի վրայով անցնող կամրջի վրա մետրոյի նախասրահ անելը շատ վատ բան է. Ճարտարապետների միության նախագահը՝ մետրոյի Աջափնյակ կայարան կառուցելու մասին


Երևանի Մետրոյի Աջափնյակ կայարան կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող, և այսօր կառավարության նիստին հատկացվեց նախագծի ֆինանսավորումը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ասաց, որ մետրոյի կայարան կառուցելը շատ դժվար պրոցես է։

«Շատ մեծ ուժեր և մասնագետներ են պետք, իսկ նախկին մետրոյի ամբողջ նախագիծը արդեն քննարկման առարկա չէր և եթե ամեն անգամ դա դնենք քննարկման առարկա՝ ոչ մի սանտիմետր առաջ չենք գնա։ Հիմա ինձ թվում է՝ այդ շահող կազմակերպությունը շարունակելու է դեռ Սովետական Միության ժամանակ կառուցված սխեմայով և ըստ ամենայնի կամբողջացնեն այդ հատվածը, կամուրջով կանցնեն և նախասրահի համար էլ տեղը կա արդեն։ Երևի այդ աշխատանքները կանեն՝ մինչև Հանրապետական հիվանդանոց տանող այդ մեծ ռադիուսը պահպանելով»,- ասաց Մինասյանը։

Նա նշում է, որ Աջափնյակի կայարանը վաղուց արված է, այժմ պետք է աշխատել դրա վրա պարզապես։

«Նոր բաներ պետք չէ մտածել։ Օրինակ՝ կամուրջի վրա նախասրահ կառուցել։ Կարող է նախագիծը լավն է, բայց այն իրատեսական չէ։ Առհասարակ՝ թեկուզ արդեն մրցույթի հաղթող կա, այնումանեյանիվ չեմ կարծում, որ շինարարական աշխատանքները արդեն կսկսեն, դեռ նախագծման աշխատանքները պետք է տեղի ունենան։ Այս հարցում ամեն ինչ երևիներով է»,- ասաց Մինասյանը։

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր կառուցվելիք կայարանի գծապատկերը, որից պարզ է դառնում, որ այն տեղակայվելու է կամրջի վրա։ Անդրադառնալով նման կոնցեպտին՝ Մինասյանը նշեց, որ դա այնքան էլ հաջողված մոդել չէ։

«Հրազդան գետի վրայով անցնող կամրջի վրա մետրոյի նախասրահ անելը շատ վատ բան է՝ իմ կարծիք։ Նախ՝ այդ նախասրահները աղետների ժամանակ որպես ապաստարան են օգտագործվում։ Այդ կամուրջը պետք է լիներ գնացքների անցնելու կամ վերևից նաև անցորդների կամ մեքենաների համար ծառայեր։ Հիմա եթե այդտեղ նախասրահ կառուցեն՝ այդ հնարավորությունից զրկում են, իսկ մյուս կողմից՝ չի կառուցվելու մինչև վերջ արդեն իսկ առկա գետնափոր նախասրահը։ Սա նշանակում է, որ միլիոնները հենց այնպես քամուն ենք տալիս»,- ասաց Մինասյանը։

Ինչ վերաբերում է կառուցելու աշխատանքներին՝ Ճարտարապետների միության նախագահի կարծիքով առնվազն երկու տարի պահանջվելու են։

«Ժամկետները կախված են նաև նրանից, թե որքան աշխատանք են ընդգրկելու իրենց մեջ նախագծման աշխատանքները։ Եթե միայն նախասրահն է և հարակից անհրաժեշտ օդափոխության և այլ աշխատանքները՝ դա ուրիշ է, բայց եթե նաև ամբողջ գիծը պետք է 3-րդ հիվանդանոց տանի, ապա դրանք շատ արագ տեմպերի դեպքում կարող է 2-3 տարում լինի։ Վերջին հաշվով՝ այն ինչ-որ պետք է անեն նոր չէ, թունելները պատրաստ են, պարզապես կատարված աշխատանքը պետք է ավարտին հասցնեն»,- ասաց Մինասյանը։

Մկրտիչ Մինասյան մետրոպոլիտեն Աջափնյակ համայնք Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին