f

Անկախ

Զարթօնքի ջահակիրները...


   Ապրիլի 23-ի երեւանեան հզօր ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ-ը փաստօրէն ապացուցեց, որ Հայաստանի ժողովրդական լայն խաւերը պահանջատէր են նաեւ առ այն, որ իշխանութիւնը-յատկապէս անձնատուր իշխանութիւնը- որեւէ կերպ բարոյական, քաղաքական եւ իրաւական մանդատ չունի՝ յանուն թուրքական «խաղաղութեա՜ն» ու այսպէս ասած՝ հաշտութեան սուտ ու կեղծ պատգամների, նոր վտանգների ենթարկի ողջ հայութեան առանց այն էլ վտանգւած ու խոցւած ազգային-պետական շահերը…

   Ջահերով երթի անմիջական ականատեսների շարքում էին այսպէս ասած՝ միջազգային ընտանիքը ներկայացնող ԱՄՆ-ի, Եւրոմիութեան եւ այս վերջնից «BREXIT» եղած Անգլոսաքսոնական դեսպանները՝ Երեւանում…, որոնք հաստատապէս անտես են ձեւանալու տասնեակ հազարաւորների բազմանշանակ ԵՐԹ-ը ու տւեալ դէպքում չեն էլ աճապարելու հարցազրոյցներ տալ իշխանամերձ լրատւականներ՝ Հ1-ին ու «Ազատութիւն» կայաններին՝ իրենց ձեռնտու՝ հաշտւողական-կամազուրկ Հայաստանը որպէս «Ժողովրդավարութեան բաստիոն» (ամրոց) գովազդել-գովերգելու համար…

   Կը լռեն այնպէս, ինչպէս լռեցին ու աչք փակեցին 44-օրեայի ընթացքում թուրք-ադրբեջանական պատերազմական յանցագործութիւններով ուղեկցւած ոճրագործութիւնների առջեւ:

   Ինչեւէ, սրանք ու սրանց երեւանեան ապազգային արբանեակներն դեռ շատ նորոյթների են ականատես լինելու. Հոգ չէ, որ կրկին լռելու են տեսածների մասին։

   Կարեւորը, որ ապրիլի 23-ի ջահերով երթին յաջորդող՝ ժողովրդական դիմադրական թափ առնող շարժումը ստիպելու է նոյն այդ «միջազգային ընտանիքի» ինչպէս երբեւէ բարոյալքւած անդամներին, հաշւի նստել Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի համազգային կամք դրսեւորող Զարթօնքի ջահակիրների պահանջատիրութեան հետ, որն գնալով աւելի է կոփւում ու ընդլայնւում՝ յանուն ա՛յն հերոս նահատակների սրբացւած արեան, որով էլ երաշխաւորւելու է Հայաստան աշխարհի արժանապատիւ ապագան ու Հայոց Պետականութեան անսասանութիւնը…:

 «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ հականիկոլական ակցիա Հայաստան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին