f

Անկախ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Հիտլերի և նրա մերձավորների մահվան վերաբերյալ արխիվային փաստաթղթեր է հրապարակել


ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն Ադոլֆ Հիտլերի մահվան տարելիցին ընդառաջ նոր արխիվային փաստաթղթեր է հրապարակել 1945 թվականին նրա և Եվա Բրաունի ինքնասպանության, ինչպես նաև Հիտլերի անձնական քարտուղար Մարտին Բորմանի և Գեստապոյի ղեկավար Հենրիխ Մյուլերի մահվան վերաբերյալ վկայությունների մասին։ 

Համաձայն Հիտլերի անձնական օդաչու, ՍՍ գրուպենֆյուրեր Հանս Բաուերի վկայությունների՝ ապրիլին Հիտլերն ասել է, որ չի լքի Բեռլինը՝ չնայած քաղաքից տարհանվելու հորդորներին։ Օդաչուի խոսքով՝ ապրիլի 29-ին Հիտլերն իր ամենամտերիմ գործընկերոջը՝ Յոզեֆ Գեբելսին «ստիպել է» ապուսնացնել իրեն և Եվա Բրաունին, որպեսզի վերջինիս «մասին չասեին, որ նա սիրուհի էր»։ Ապրիլի 30-ին ժամը 18։00-19։00-ի սահմաններում Հիտլերն իր մոտ է կանչել Բաուերին ու հրաժեշտ է տվել՝ ասելով, որ իր զինվերներն այլև չեն կարող դիմադրել և ինքը չի դիմանում ստեղծված իրավիճակին։ Նա նաև հայտնել է, որ մահից հետո իր դին այրելու հրաման է տվել, քանի որ չի ուզում, որ իր մարմնի հետ նույն կերպ վարվեն, ինչպես Բենիտո Մուսոլինիի հետ են վարվել։

Բաուերը նաև նշել է, որ Հիտլերը սաստիկ ծերացել ու թուլացել էր, նրա ձեռքերը դողում էին։ Այս խոսակցությունից որոշ ժամանակ անց օդաչուն իմացել է Հիտլերի ու Բրաունի ինքնասպանության մասին։ Մայիսի 1-ին նրանց օրինակին են հետևել նաև Յոզեֆ և Մագդա Գեբելսները՝ նախապես սպանելով իրենց վեց երեխաներին։

Ֆյուրերի և նրա կնոջ մարմինները հայտնաբերվել են Ռայխ Կանցելարիայի այգում մայիսի 13-ին «Սմերշ» Հակահետախուզության վարչության աշխատակիցների կողմից։ Դատաբժշկական բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ դրանք իսկապես Հիտլերի ու Բրաունի դիերն են եղել։ Գեբելսների դիերը հայտնաբերվել են բունկերում։

Փաստաթղթերում նաև նշվում է, որ ՍՍ գրուպենֆյուրեր Մյուլերը ապրիլի 30-ին Հիտլերի մահից հետո խոստովանել է Բաուերին ինքնասպանություն գործելու մտադրության մասին՝ միևնուն ժամանակ հորդորելով օդաչուին փախչել, քանի որ նա «ստիպված չի եղել որևէ մեկին ձերբակալել կամ գնդակահարել», մինչդեռն ինքը «հետաքննություն է անցկացրել» 1944 թվականի հուլիսի 20-ին Հիտլերի դեմ կազմակերպված դավադրության գործով և «ևս որոշ գործեր» է արել, որոնց մասին «խոսելու իրավունք չունի»։ 

Մյուլերի դին հայտնաբերվել է 1945 թվականի օգոստոսին Գերմանիայի ավիացիայի նախարարության տարածքում։ Նրան ճանաչել են գեներալի համազգեստի և գրպանում եղած ծառայողական փաստաթղթերի ու լուսանկարի միջոցով։ Համարվում էր, որ նա թաղվել էր կայազորային գերեզմանոցում, սակայն 1963 թվականին իրականացված արտաշիրիմման ժամանակ գրուպենֆյուրերի աճյունն այնտեղ չի հայտնաբերվել։ Կես դար անց պարզվել է, որ Մյուլերը վերահուղարկավորվել է Միտե շրջանում գտնվող հրեական գերեզմանոցում։

Փաստաթղթերթում մանրամասներ են ներկայացված նաև Հիտլերի անձնական քարտուղարի՝ «գորշ կարդինալ» Մարտին Բորմանի մահվան վերաբերյալ։ Նշվում է, որ 1945 թվականի մայիսի սկզբին նա դեռ պաշարված Բեռլինից ինքնաթիռով փախչելու հույս է ունեցել, սակայն դա նրան չի հաջողվել։ Տարիներ անց պարզվել է, որ փախուստի փորձի ժամանակ նա վիրավորում է ստացել և ինքնասպանություն է գործել։

Մանրամասները` հղումով:

Ռուսաստան Անվտանգության դաշնային ծառայություն Ադոլֆ Հիտլեր Աշխարհում

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին