f

Անկախ

Սելին Դիոնը առողջական խնդիրների պատճառով հետաձգել է եվրոպական շրջագայությունը


Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հետաձգել է Courage համաշխարհային շրջագայության եվրոպական հատվածը՝ առողջական խնդիրների պատճառով։ Այդ մասին նա հայտնել է ինստագրամի իր էջում։ Գրում է Gazeta.ru-ն։

«Դե, մենք նորից այստեղ ենք, և ես շատ եմ ցավում, որ պետք է ևս մեկ անգամ փոխենք մեր եվրոպական շրջագայության ծրագրերը: Սկզբում մենք ստիպված եղանք հետաձգել շոուները համաճարակի պատճառով, հիմա իմ առողջական խնդիրների պատճառով մենք հետաձգում ենք որոշ շոուներ և, ցավոք, ստիպված ենք չեղարկել դրանցից մի քանիսը», - ասել է  Դիոնը երկրպագուներին:

Նա բացատրել է, որ չնայած բժիշկների ջանքերին և ռեժիմին խստորեն հետևելուն, հիվանդությունից իր ապաքինումը շատ դանդաղ է ընթանում։

«Ես ուզում էի, որ դուք իմանաք, որ ցավում եմ այս լուրերի համար: Ես գիտեմ, որ դուք բոլորդ անհամբեր սպասում էիք շոուներին այսքան ժամանակ, և ես գնահատում եմ ձեր նվիրվածությունը <...> Միայն կարող եմ ասել, որ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի վերադառնամ այնտեղ, որտեղ պետք է լինեի և լիովին  տրվեի այդ  համերգներին, քանի որ դուք դրան արժանի եք»,- եզրափակել է Դիոնը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։

Սելին Դիոնը բժշկական պատճառներով չեղարկել էր մոտ 20 համերգ։

The Variety ամսագրի փոխանցմամբ՝ Սելին Դիոնն ունի «մշտական ​​մկանային սպազմ, որը խանգարում է նրան ելույթ ունենալ»: Բժիշկներն արգելել են նրան «մասնակցել նոր շոուի փորձերին»։

Աշխարհում Սելին Դիոն առողջական խնդիր համերգ չեղարկում Համաշխարհային Աստղեր

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին