Թե բա՝ արցախցիները եկել են այսօրվա հավաքին մասնակցելու։ Ուզու՞մ եք մի գաղտնիք էլ ես բացեմ։ Ջավախքցիներն էլ են եկել։ Սփյուռքի մեր հայրենակիցներն էլ։ Հարյուրներով ու հազարներով են եկել։ Որովհետև այդ մարդիկ գիտեն, որ այսօր Երևանում հայ ժողովրդի ճակատագիրն է որոշվում։ Եվ եկել են որպեսզի կայացնեն մեր ժողովրդի համար ամենակարևոր որոշումներից մեկը։ Սա համազգային հանրահավաք է։ Բոլորը պետք է մասնակցեն դրան և իրենց կարծիքը բարձրաձայնեն։ Բա ուրիշ էլ ո՞նց։