f

Անկախ

ՀՀ տարածքը թույլ է տալիս ուսումնասիրել օվկիանոսի հատակի առաջացումներն առանց ջուրը մտնելու․ երկրաբանները նոր ուշագրավ տվյալներ են ստացել


Սևանա լճի հյուսիսում՝ Դալի գետի հովտում, երկրաբաններն ուսումնասիրել են ապարառաջացման պրոցեսները և ստացել ռեգիոնալ նշանակության տվյալներ, որոնք նաև համաշխարհային գիտական հանրության համար են հետաքրքիր։ Պարզվում է՝ հայկական լեռնաշխարհի այս մասում երկրակեղևն ունի ինչպես սուբդուկցիոն հատվածներ, որոնք առաջացել են տարբեր սալերի բախումից, այնպես էլ սպրեդինգային, որոնք առաջացել են երկու սալերի` միմյանցից հեռացման արդյունքում։

 ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, Տիեզերքի մասին գիտությունների ֆրանսիական դոկտոր Ղազար Գալոյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ ինքն ունի հարցի պատասխանը, թե երկու հակադիր երևույթներն ինչպես են համատեղվել նույն տարածքում, և սպասում է միջազգային գործընկերների արձագանքին իր գիտական հոդվածում առաջ քաշած տեսության վերաբերյալ։

Գալոյանն ասում է, որ Դալի գետի հովիտը հետաքրքրական է նրանով, որ այն հարուստ է հրային ապարներով և այնտեղ կան օֆիոլիտներ՝ օվկիանոսային կեղևի մնացորդներ, որոնք այսօր հայտնվել են երկրի մակերևույթին։ Ասում է՝ այն հնարավորություն է տալիս օվկիանոսի հատակի ապարների ուսումնասիրություն իրականացնել «առանց ջուրը մտնելու»։

  «Իհարկե, այդ պարագայում պետք է ասենք՝ իսկ օվկիանոսն ո՞ւր է,- ասում է Գալոյանը։- Սրանից դեռևս 80-85 մլն տարի առաջ ՀՀ ներկայիս տարածքի տեղում Թետիս օվկիանոսն էր կամ դրա մնացորդները։ Մոտ 300 մլն տարի առաջ կար մեկ սուպերկոնտինենտ՝ Պանգեա, որի տրոհումից մոտ 200 մլն.տարի առաջ գոյացան հյուսիսում Լավրասիա և հարավում  Գոնդվանա մայրցամաքները, իսկ հետագայում այդ մայրցամաքների տրոհումից էլ առաջացան 7 խոշոր և 20 մանր ու միջին սալեր (Սալերը երկրագնդի վերին շերտն են՝ Երկրի քարոլորտային մասերը, որոնք միմյանցից առանձնանում են սահմաններով,  շարժվում են տարբեր ուղղությամբ և արագությամբ)։

Ասում է՝ ՀՀ տարածքում գիտնականների համար հետաքրքրություն ներկայացնող գլխավոր օֆիոլիտային գոտին  ունի մոտ 400 կմ երկարություն և առավելագույնը 20-25 կմ լայնություն, այն  ձգվում է Ամասիայից մինչև Սևանա լճի հյուսիսային ափ, այնուհետև Արցախ, իսկ Արաքսի հովտում անհետանում է՝ ծածկվելով նորագույն նստվածքներով։ Ուստի ուսումնասիրությունները իրկանացվում են ոչ միայն Սևանում, այլ նաև մնացյալ հատվածներում և Վեդի գետի ավազանում։ Բայց ներկայում ուշագրավ արդյունքներ հենց Սևանի հատվածում են արձանագրել։

 Գալոյանը նշում է, որ նախորդ դարի 30-ականներից սկսած գիտնականների տարբեր խմբերի կողմից հետազոտվել են ապարառաջացման պրոցեսները Հայկական լեռնաշխարհի օֆիոլիտներում, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո գործընթացը գրեթե կանգ էր առել սուղ ֆինանսավորման և հավաստի լաբորատոր սարքավորումների բացակայության պատճառով։ 2003-ին ուսումնասիրությունները վերսկսվել են հատկապես ֆրանսիացի գիտնականների հետ համագործակցության շնորհիվ։

 «Քանի որ  նախկինում այդ պատկերացումը չկար, որ երկրակեղևը բաղկացած է մեծ, մանր ու միջին սալերից, և մասնագետները  չգիտեին, որ գործ ունենք օվկիանոսի հատակի առաջացումների հետ, իրենք կարծում էին, որ դրանք ցամաքում են ձևավորվել և ապարների հասակները և դիրքը նկարագրելուց նկարագրում էին այնպես,իբր  դրանք առաջացել են իրենց տեղում»,- ասում է Գալոյանը՝ հավելելով, որ 1970-ականներից փոխվեցին երկրաբանների պատկերացումներն այս հարցում։ Իրենց նոր հետազոտությունների ընթացքում օվկիանոսային կեղևի նստվածքային ապարների հասակը որոշել են միայն Ֆրանսիայի, իսկ  հրային (էֆուզիվ և ինտրուզիվ) ապարներինը՝ նաև Թայվանի գիտնականների հետ համագործակցությամբ, քանի որ Հայաստանում համապատասխան անալիտիկ սարքավորումներ դեռ չկան։ Ժամանակակից լաբորատոր սարքավորումների բացակայությունը դժվարացնում է հետագա հետազոտություններն ու դանդաղեցնում դրանց տեմպը։ Արդյունքում հայ գիտնականները փորձում են համեմատական վերլուծության միջոցով ստանալ տվյալներ և լրացնել բացը, երբ ունեն այս կամ այն ֆորմացիայի կազմն ու հասակը։ Ըստ նրա՝ որոշակի վերլուծության համար որպես հենանիշ ընտրվել են հրային խորքային՝ գրանիտային ապարները, որոնց իզոտոպային հասակը (մոտ 172 մլն.տարի) որոշվել է թայվանական համալսարանական լաբորատորիաներում։ Ելնելով դաշտում ապարների դիրքից, փոխհարաբերություններից ու նշված գրանիտների տարիքից՝ դրանց հետ համեմատությամբ դասակարգել է մի շարք հրաբխային ապարներ։ Վերջինս համեմատական կարգով հստակեցրել  է՝ այդ լավաներն իրենց տարիքով գրանիտներից ավելի հին են, թե ավելի ուշ շրջանի գոյացություններ են։ Պարզվել է, որ Դալի գետի հովտում առնվազն երկու տարբեր հասակի հրաբխային ապարներ կան։ 

«Այս ուսումնասիրությամբ ապարների հասակը, ապարառաջացման երկրաժամանակագրությունն ենք պարզում և այն երկրադինամիկ (օր., սպրեդինգ, սուբդուկցիա) միջավայրը, որում դրանք ձևավորվել են։ Արդյունքներն ունեն ռեգիոնալ նշանակություն, քանի որ Հայաստանի տարածքը գտնվում է Արաբական և Եվրասիական սալերի բախման գոտում, իսկ այն ունեցել է երկարատև և բարդ զարգացման պատմություն»,- ասում է նա։

 Խոսելով արդյունքների կիրառականության մասին՝ Գալոյանն ասում է, որ հրային ապարների կազմի ու հասակի հետազոտությունները կարող են օգտագործվել երկրաբանական տարբեր քարտեզների ճշգրտման համար, ինչն էլ իր հերթին կարող է ունենալ, օրինակ, հանքարդյունաբերական կարևոր նշանակություն։

 

գիտություն գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի ՀՀ ԳԱԱ  Երկրաբանական գիտությունների ինստիտուտ Սևանա լիճ երկրաբանություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին