ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութեր է հրապարակել ԵՊՀ դատարկ լսարաններից:
«ԵՊՀ-ում դատարկ լսարաններ են։ Ուսանողները մասսայաբար միացել են դասադուլի կոչին։ Այս օրերին գիտակից հայ ուսանողներին փնտրեք Երևանի փողոցներում և հրապարակներում»,-գրում է պատգամավորը։