Այսօր առավոտվանից ընդդիմության կողմից նախաձեռնած բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունն աննախադեպ ուժեր է մոբիլիզացրել:
Հատկապես քաղաքի կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում երթևեկությունը տեղ-տեղ կաթվածահար է, և ոստիկանները երբեմն նույնիսկ բիրտ ուժի կիրառմամբ, առանց նախապես զգուշացնելու, բացում են փողոցները:
Դրանց մասնակցում են՝ ինչպես սովորական, այնպես էլ՝ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ:
168.am-ի հաղորդմամբ, Կորյուն-Հերացի փողոցների հատվածը բացելու համար, սակայն, ինչ-որ պահի ակցիայի վայր խուժեցին անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք: Տպավորություն էր, թե ինչ-որ քրեաօլիգարխիկ բանդայից են փախել: