Իմ կարծիքով՝ իրավապահների մեծ մասը կիսում է մեր դիրքորոշումը։ Այս մասին Ազատության հրապարակում մայիսի 2-ին դիմադրության շարժման պատգամավոր-իրավաբանների ասուլիսի ժամանակ հայտարարեց դրա մասնակիցներից մեկը՝ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Գաղափարական առումով, ինչպես նշեց ընդդիմադիրը, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տարաձայնություններ չեն առաջանում:
«Բայց, ցավոք, ինչպես ցանկացած ոլորտում, կան նաեւ այնպիսի ոստիկաններ, որոնց նույնիսկ ոստիկան կոչել չի կարելի: Նրանք ուղղակի դրա իրավունքը չունեն։ Այսօր մենք մեր աչքով տեսանք այդպիսի մի քանի ներկայացուցչի։ Նրանք օրենքի կամ իրավունքի հետ կապ չունեն»,- ասաց Վարդեւանյանը՝ բերելով մի քանի օրինակ։
Պատգամավորը չբացառեց, որ ոստիկանների թվում կարող են լինել համազգեստով անձինք, որոնք իրավապահ համակարգի հետ իրականում որեւէ կապ չունեն։