f

Անկախ

Նիկոլը պիտի հեռանա, բայց հեռանալիս հետը պիտի տանի Ռոբերտ Քորաչյանին, Սերժ Սարսգյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին. կարծիք


Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՆԻԿՈԼԸ ՊԻՏԻ ՀԵՌԱՆԱ

բայց հեռանալիս հետը պիտի տանի Ռոբերտ Քորաչյանին, Սերժ Սարսգյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին։

Պիտի հեռանան բոլոր չորսը։ Ներկա-նախկին դիսկուրսը պիտի դադարեցվի։ Դաշտ պիտի մտնեն բացառապես անկախ (եթե այդպիսիսներն առհասարակ կան) քաղաքական ուժեր ու գործիչներ։ 30 տարուց ավելի եղած որևէ ղեկավար չկարողացավ լուծել Արցախյան հակամարտությունը՝ սերունդներին թողնելով անապահով ու անպաշտպանված երկիր։

Ամեն ընտրական շրջափուլում էս հասարակությանը տարել ու տանում են ծայրահեղությունների։ Ամեն անհամաձայնության դեպքում արյուն է թափվում, իշխանությունն էլ վերածվում է սեփական ամբիցիաների բավարարման գործիքի։

Մենք չենք կարողանում դուրս գալ այս զզվելի իրավիճակից բացառապես մեր խելքից՝ քանի որ մի կտոր լափի համար պատրաստ ենք սպասարկել ում շահերը ասես, բացի մերից։

Էս երկիրը չի կարողանում շնչել, կոկորդին կանգնած են բոլորը։ Էս ժողովուրդն ափսոս է։ Սպանելու եք, տանջելու եք, հատնի ու գնա։ Մենք առանց այդ էլ պակասում ենք օրեցօր, ժամ առ ժամ։ Հույսի փոխարեն հուսալքության դիակը քարշ մի տվեք երկրով մեկ ու գարշահոտ նպատակներով մի սպանեք վերջին կաթիլ հույսը։

1988 - Երկրաշարժ

1988 - 1991 - Անկախության պայքար

1991 - 1994 - Արցախյան առաջին գոյամարտ

1996 - հետընտրական քաոս

1998 - նախագահի հրաժարական

1998 - Նոր ընտրություն

1999 - Հոկտեմբերի 27

2003 - Հետընտրական ցնցումներ (Ս․ Դեմիրճյան)

2008 - Մարտի 1-ի արյունահեղություն

2013 - Հետընտրական ցնցումներ (Րաֆֆի Հովհաննիսյան)

2018 - Հեղափոխություն

2019 - Համաճարակ

2020- Արցախյան 44-օրյա պատերազմ

2021 - Արտահերթ ընտրություններ

2022 - Ներքաղաքական ցնցումներ

30 տարուց ավել զրկանք։ Մարդ լիներ էս երկրի փոխարեն՝ վաղուց մեռել էր։ Էս ցանկը կարդալիս հասկանու՞մ եք, թե ի՞նչ հոռիա էս ժողովրդի վիճակը, որ անդադար տանջվել-տառապելա բոլորիդ ձեռքին ու մի լուսավոր օր հաղթանակից հետո չի ունեցել։

Էսքանը բավարա՞ր է հասկանալու համար, որ հատնող հույսով ու քանակով ժողովրդին թշնամուց բեթար հատացնել պետք չի։

Վերջապես, գնացե՛ք բոլորդ։ Չքվե՛ք էս եկրից։

Ձեր բոլորի ձեռքերի վրա այնքան արյուն կա, որ կարող եք լիճ դաձնել, լող տալ դրանում։ Մի ծծեք հայի արյունը։ Հանգիստ թողեք ուշքի գանք էս բոլոր հարվածներից, որ սթափ դատենք, պարզ լուծենք, հեշտ հաղթահարենք։

Ղասաբի պես հերթով կտրտում եք էս հասարակության, կարծես բոլորիդ անձնական թշնամին լինի։ Էս ժողովրդին դարձրել էր սեփականություն, Պետությունն էլ՝ հորական դուքյան։ Լավ, դուք Հայրենիք ունե՞ք, թե չէ։ Հայտարարեք, որ որևէ մեկդ չի լինելու հետագայում ղեկավար, խոստացեք, որ թողնելու եք քաղաքականությունը։ Թույլ տվեք չթաթախված մեկը գա, վստահություն ունենա մարդկանց շրջանում, բանը տեղից շարժի ու էս մարդկանց շունչ քաշելու ժամանակ տա գոնե։ Շատ չէ, թողեք մի 5 տարի հանգիստ ապրենք։

Նիկոլը պիտի գնա՛։

Բայց գնալիս՝ Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի ձեռքն ուժեղ սեղմած, միասին, համատեղ, միահամուռ, միակամ․․․ ԳՆԱ՛Ք։

Հայաստան Դավիթ Գրիգորյան ՖԲ Գրառում

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին