Ընդեղենը, հատկապես ընկույզը, նուշը, պնդուկը, հնդկական ընկույզը և պիստակը կարող են փրկել ձեզ լուրջ հիվանդությունից։ Այդ մասին Daily Express պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում ասել է բրիտանացի բժիշկ Ուիլյամ Լին։ Գրում է Gazeta.ru-ն։
Այս մթերքները պարունակում են քաղցկեղի դեմ պայքարող պոլիֆենոլներ, որոնք ուժեղացնում են իմունային համակարգը և օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք խանգարում են քաղցկեղի բջիջների սնուցմանը: Քաղցկեղի կանխարգելման համար մասնագետը խորհուրդ է տվել նաեւ լոլիկ ուտել։
«Լոլիկը հարուստ է քաղցկեղի դեմ պայքարող ամենահզոր հակաօքսիդանտով՝ լիկոպենով: Այս նյութը պաշտպանում է ԴՆԹ-ի կառուցվածքը՝ դրանով իսկ կանխելով ուռուցքաբանությունը։ Լիկոպինը նաև ունակ է դանդաղեցնել չարորակ նորագոյացությունների զարգացումը»,- ասել է մասնագետը։
Լին նշել է, որ մի շարք հետազոտությունների համաձայն՝ այն տղամարդկանց մոտ, ովքեր շաբաթական առնվազն երկու անգամ լոլիկ են օգտագործել, շագանակագեղձի ուռուցքի զարգացման ռիսկը նվազել է գրեթե մեկ երրորդով։