«Դիմադրություն» շարժման մասնակիցները աղբամաններով փակել են Նոր նորքի Մոլդովական փողոցը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը։
«Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը անհանգստության համար, բայց ճանապարհը փակ ենք պահելու որոշ ժամանակով: Միացեք մեր պայքարին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ցուցարարները սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան», «առաց թուրքի Հայաստան»:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:
Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։