f

Անկախ

Եղածը կկարողանանք  պահել, կորսված տարածքներն էլ ազատագրել, եթե ազգովի միասնական լինենք  և մեկ նպատակ ունենանք․ Վուրգավանի համայնքապետ


«Մեր սերունդներին հայրենիք պետք է թողնենք։ Նվիրյալները մեզ համար հայրենիք են ազատագրել ու մեզ թողել, նույնն էլ մենք պետք է անենք»,- ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավանի համայնքապետ, 31-ամյա Միասնիկ Գրիգորյանը։

Նոյեմբերի 9-ի համաձայնագրով հայրենազրկվելուց հետո Գրիգորյանը, այդպես էլ չհամակերպվելով իրողությանը, հաստատվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Ասում է՝ այդքան տարածքներ կորցնելուց հետո մնացածը գոնե պետք է պահել, իսկ պահելու համար այդ տարածքներում պետք է ապրել, որ նոր Նախիջևան չդառնա։

 

Գրիգորյանը Մաղավուզում ամեն ինչ զրոյից է սկսել՝ դասավանդում է դպրոցում, աշխատում է այգի և տնտեսություն հիմնելու ուղղությամբ։ Ասում է՝ Արցախը հնարավորության սահմաններում ոտքի է կանգնում, զարգանում, բայց տեմպերը բավարար չեն, քանի որ մեր ունեցած ժամանակը սուղ է։ 


 

Վուրգավան․ գյուղը, որի հետ երիտասարդներն իրենց ապագան էին կապում

 

Միասնիկ Գրիգորյանի ընտանիքը 6 այլ ընտանիքների հետ Շիրակի մարզից Վուրգավան է տեղափոխվել 90-ականների կեսերին։ Գրիգորյանն ասում է՝ տարածքների վերաբնակեցումը ազատագրման շարունակությունն էր, իսկ նպատակն էր պահել ու շանացնել հայրենիքի այդ հատվածը։ 

 Չնայած Արցախում հաստատվելիս Գրիգորյանն ընդամենը 5 տարեկան էր, հիշում է, որ սկզբնական տարիներին դժվար էր․ գյուղը կիսավեր էր, տները քանդված։ «Մարդիկ տարիներով ծանր պայմաններում են ապրել, նկուղային կամ բաղնիքային տիպի տներում, մինչև որ կարողացել են սեփական ուժերով կամ պետական աջակցությամբ բնակարան կառուցել»,- ասում է Գրիգորյանը և հավելում, որ 7 ընտանիքով հիմնված գյուղը վերջին տարիներին արդեն ուներ 40 ընտանիք և 147 բնակիչ։ 

 

Չնայած կրած դժվարություններին, Գրիգորյանը վստահեցնում է, որ մանկության ու պատանեկության տարիներն ամենաերջանիկն են եղել։ «Ունեցել ենք սահմանափակ հնարավորություններ, բայց դրա հետ մեկտեղ եղել է շատ ներդաշնակ մթնոլորտ, մենք մեզ շատ լավ ենք զգացել»,- ասում է նա։ Հիշում է՝ համերաշխ ու միասնական էին ոչ միայն 5 քույրերով ու եղբայրներով, այլ նաև դպրոցականներով․ միասին անգամ միջոցառումներ էին կազմակերպում։

Խոսելով դպրոցի մասին Գրիգորյանը հիշում է՝ 1997-ին հիմնադրված դպրոցի առաջինդասարանցիներից է եղել։ Ասում է՝ գիրք ու գրատախտակ չկար, պայմանները դժվարին էին, բայց դա չէր խանգարում, որ կրթվեն։ 

«Դասագրքերը քիչ էին, տուն գնալուց առաջ աշակերտներով պայմանավորվում էինք, թե ումն է մնում դասագիրքը և ինչ հերթականությամբ է փոխանցվում մյուսներին, որ բոլորը կարողանան դասերին պատրաստվել,- հիշում է նա։- Մինչև ավարտելս մենք այդ խնդիրն ունեցել ենք, վերջին 4-5 տարիներին է, որ այդ խնդիրը լուծել էր։ Ուսուցիչների պակաս էլ  միշտ  եղել է։ Բայց մեր դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ամենալավն էր։ Հիշում եմ՝ անգլերենի մասնագետ չունեինք, անընդհատ փոխվում էր, անգլերեն այդպես էլ չսովորեցինք։ Բայց մնացած առարկաներից ուսուցիչներ ունեցել ենք, ճիշտ է, եղել են մասնագետներ, որ իրենց առարկային լիարժեք չեն տիրապետել, մասնագետ չեն  եղել, բայց ամեն դեպքում փորձել են գոնե մինիմալ գիտելիքներ տալ մեզ»։

Գրիգորյանը հպարությամբ է նշում՝ Վուրգավանն այն համայնքներից էր, որի հետ երիտասարդությունն իր ապագան էր կապում, ուստի և սովորելու մեկնածների մեծ մասը հետագայում գյուղ էր վերադառնում։ Հենց գյուղ վերադարձած երիտասարդներն էլ համալրել են դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, ինքը գյուղապետ է դարձել, մեկ այլ խումբ երիտասարդների նախաձեռնությամբ գյուղում արտադրություն էր հիմնվել։ 

Պատմում է՝ երիտասարդներով նպատակադրվել էին ընդլայնել այգիների տարածքները, ստացած բերքն էլ վերամշակել՝ ստանալով գինի, կոմպոտ, դոշաբ, մուրաբա և այլն։ 2019-2020թթ․ նորաստեղծ գործարանն արդեն արտադրանք թողարկել էր։ Իսկ նորաստեղծ այգիներն արդեն հիմա պետք է բերքատու դարձած լինեին՝ հնարավորոթյուն տալով բազմապատկել արտադրության ծավալները։

 

Խոսելով համայնքի խնդիրների մասին՝ Գրիգորյանն ասում է, որ չունեին մանկապարտեզ, խաղահրապարակ, ակումբ։ Բայց գյուղն արդեն զարգացման ուղին էր բռնել և մի քանի տարուց այդ ամենը կունենային, եթե պատերազմը չխանգարեր։

 

«Գյուղը զարգանում էր բնակիչների աշխատասիրության ու գյուղը շեն տեսնելու ձգտման շնորհիվ»,- ասում է նա՝ հավելելով, որ իրենց համագյուղացիներով համախմբված ու միասնական էին, մեկը մյուսի հանդեպ սրտացավ էր․ գյուղում ամեն բան անում էին համատեղ ջանքերով, ուրախանում էին յուրաքանչյուրի հաջողությամբ։

Հիշում է՝ իրենց գյուղում հատկապես երիտասարդների համար սկզբունք էր, որ չպետք է թողնել, որ հողում մոշ աճի (այսինքն անմշակ մնա-հեղ․)։ «Մտածում էինք՝ եթե հողն անմշակ ես թողնում, անարգում ես այն մարդկանց հիշատակը, որոնք իրենց կյանքի գնով են այդ հողը մեզ թողել»,- ասում է նա՝ հավելելով, որ գյուղը զարգացման ուղին էր բռնել և մի քանի տարի հետո իր զարգացման գագաթնակետին կհասներ։

 

Հարցին, թե ինչու տասնամյակներ պահանջվեցին, որ գյուղը կարողանա զարգացման ուղին բռնել, Գրիգորյանը պատասխանում է․ «Վերաբնակեցման սկզբնական տարիներին մարդիկ կասկածամտություն ունեին, որ այդ հողերը մեզ չեն մնա, որ այդ բնակավայրերն ապագա չունեն։ Բայց փոքր տարիքից այնտեղ հաստատված, ինչպես նաև այնտեղ ծնված ու մեծացած, այնտեղ կայացած մարդիկ  տեր դարձան այդ հողին ու սկսեցին մաքսիմալ նվիրումով արարել, շենացնել ու ապրել»։

 

Հարցին՝ արդյոք պատերազմը սպասելի էր, Գրիգորյանը պատասխանում է՝ գիտակցում էին, որ խնդիրը վերջնական լուծում դեռ չի ստացել և բացառված չէ, որ պատերազմով այն լուծելու փորձ արվի։ Բայց նաև նշում է՝ վստահ էին՝ պատերազմ սկսվելու դեպքում իրենք գործը հաղթական ավարտին կհասցնեն՝ շարունակելով նախորդ սերնդի գործը։

 

«Պարտությունը կանխատեսելի չէր։ Մենք պայքարող տեսակ էինք ու վստահ էինք, որ հաղթելու ենք։ Չի եղել մտայնություն, որ այդ հողերը ինչ-որ պարագայում տալու ենք թշնամուն, մտածել ենք կռիվ կլինի, կպայքարենք ու կհաղթենք»,- ասում է նա։

Հարցին, թե 44-օրյա պատերազմն ինչով էր տարբերվում նախորդ պատերազմներից, ասում է՝ անկազմակերպ լինելով, պատերազմի ելքը ինչ-որ մի տեղում նախօրոք որոշված լինելով։

Խոսելով գյուղի տարհանման մասին՝ ասում է, որ հոկտեմբերի կեսերին բնակչությանը տարհանելու հրաման են ստացել։ Ասվում էր, որ թշնամուն թողնելու են առաջ գալ, հետո թիկունքը փակեն։ «Բնակչությունը տարհանել ենք, բայց ոչ մի գործողություն չի եղել կամ եթե եղել է, ապա չի հաջողել»,- ասում է նա՝ հավելելով, որ գյուղից հեռանալիս մի պահ սրտում վախ է ունեցել, թե կարող  է դա վերջն է, բայց հետո գոտեպնդել ինքն իրեն՝ համոզված լինելով, որ մեզ կվերագտնենք ու կորցրածը հետ կբերենք։

 

Հիմա էլ Գրիգորյանը վստահ է՝ հայրենիքի կորսված հատվածները կարող ենք նորից ազատագրել, բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանալ, երբ ազգովի համախմբվենք ու մի բան ցանկանանք, այն է՝ այդ հողերի ազատագրումը։ Հարցին, թե արդյոք նման նախադրյալներ տեսնում է՝ Գրիգորյանն ասում է, որ ներկայում ընդհանրական նպատակ չունենք, մեկը ձգտում է իշխանության, մյուսը՝ իշխանություն պահելուն, երրորդը՝ հող ազատագրելուն, չորրորդն էլ՝ գլոբալիզմի։

«Վերջը չեմ տեսնում։ Մեր վաղվա օրը չենք պլանավորում, ապագայի տեսլական չունենք, ամեն ինչ շատ անորոշ է»,- ասում է նա՝ հավելելով, որ այս պայմաններում պետք է գոնե փորձենք ունեցածը պահել։

 

կորսված հայրենիք Արցախ Քաշաթաղ Վուրգավան խմբագրի ընտրանի Հայրենիք

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին