Հայաստանը եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը «Կրթության բարեփոխումների ծրագրով» 22.6 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագիր կկնքեն։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 5-ին կառավարության նիստին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել չորս դպրոց, նոր լաբորատորիաներ ստեղծել, խաղահրապարակներ կառուցել նախադպրոցական հաստատությունների տարածքում։
Ծրագրի իրականացման համար պետբյուջեից եւս մոտ 2 մլն եվրո կհատկացվի: