Երեկ տեսել եք, թե ոնց մեզ փախնելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը ընդմիջման անվան տակ ճողոպրեց նիստերի դահլիճից, բայց դա դեռ ամենը չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իմանալով, որ Բաղրամյան պողոտայում բազմությունը կրկնապատկվել է, ոչ թե ընդամենը հեռանում է շենքից, այլ բառիս ուղիղ իմաստով էվակուացվում։ Ցավոք, դա դուրս է մնացել տեսախցիկների տեսադաշտից։ Ուրեմն, մեր «դուխովը», հերիք չէ շրջապատված է լինում անվտանգության տասնյակ աշխատակիցներով և մեքենաներով, ԱԺ էր կենտրոնացրել շուրջ 3000 ոստիկան, ամբողջ Դեմիրճյան փողոցը գրեթե 20 րոպե անգամ հետիոտների համար է փակ պահել, տոտալ «մաքրել են» նաեւ փողոցն ամբողջ երկայնքով։
Մահաբեր ավտոշարասյունն էլ Դեմիրճյանով դեպի կառավարական առանձնատուն շարժվել է «ավտոմատավոր» ԱԱԾ-ականների վազքի ներքո»։