f

Անկախ

ՄԵՐ ՆՇԱՁՈՂԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԵՎԱԼ ՄԻԱՅՆ ԵՌԱԲԼՈՒՐԻՑ․ միասնության երթ դեպի Եռաբլուր


2022թ մայիսի 9 –ը:  Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է:

Մեր ոգու ու հաղթանակի, մեր տեսակի վերաարժորման ու զոհի կերպարի թոթափման 30 րդ տարին։

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրը, արդեն ավանդավար՝ 2-րդ տարին անընդմեջ, Միասին շարժման նախաձեռնությամբ մեր հերոս նահատակների նկարներով կազմակերպվում է երթ դեպի Եռաբլուր։

Նախաձեռնության համահիմնադիր Գևորգ Թադևոսյան հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․

«Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է։

30 տարի առաջ մենք որոշեցինք և արեցինք։

Կարողացանք, որովհետև ՄԻԱՍԻՆ էինք,   ունեինք մեր «Ինչուն»։ Եվ դա բարձր էր ու մեծ

Մենք հաղթեցինք, որովհետև հաղթական էինք, հնարավորինս կենտրոնացված, մոբիլիզացված։

Մենք հաղթեցինք, քանի որ կար հստակ առաջնորդող ձայն  ու  որոշում։

30 տարի հետո մենք չունենք Շուշին: Այն Շուշին, որ մեզ դարձրել էր հաղթական ու ինքնավստահ, թոթափել էր զոհի ու անօգնականի բարդույթը։

Ազատել մեզ մեր թուլությունը, անգործությունը, ծուլությունը հանգամանքների հետևում քողարկելու արդարացումից։

Մեր խնդիրներում ուրիշներին մեղադրելու անհեռանկարայնությունից։

  • 30 տարի հետո մենք կանգնել ենք ոչ միայն  Արցախի, այլ նաև Հայաստանի, որպես պետություն լինել չլինելու առաջ։

 

  • 30 տարի հետո մենք լուրջ ազգային, գոյաբանական ու արժեքային ճգնաժամի մեջ ենք հայտնվել։․․․ չգիտենք ուր ենք գնում և ԻՆՉՈՒ

 

  • Իրապես չի գործում ազգային ու պետական որևէ ինստիտուտ
  • Չունենք ազգային, պատասխանատու և սրտացավ վերնախավ, առաջնորդող ուժ և սկզբունքներ։

 

  • Մեր մտավորականներն էլ իրենց դրսևորել են իբրև վարձու երգիչներ՝ անհայրենիք, անսկզբունքային։

 

  • Հայրենիք-Սփյուռք գործակցության մասին խոսելն նույնիսկ անիմաստ է։

Ձեռքերը լավցել են բոլորը, իրար մեղադրում են բոլորը, իրեն մեղավոր է համարում ՈՉ ՈՔ

Այսօր խոսվում է նշաձողներից։

Այո, դա է մեր իրականությունը,  որ հենվում է իրողության վրա։

Այդպիսին է մեր ներքին ու արտաքին կշիռը և դրա հետևանքը, որին մենք  հետևողականորեն հասել ենք ձեր  շարունակական խաղերով։

Մինչ դեռ մեր նշաձողը պիտի բարձր լինի։ Բայց ոչ թե անիմաստ ու անպատասխանատու ճամարտակելով։

Առավել ևս նրանց կողմից ովքեր կռվի ժամանակ մոտ էլ չեն գնացել առաջնագծին    և     իրենց ու իրենց հարազատների գիտակցված բացակայությամբ արյունոտ են ու մեղավոր մեր նահատակների առաջ։

Մեր նշաձողը պիտի բարձր լինի մեր ազգային կազմակերպված ու հետևողական քայլերով, հստակ կեցվածքով։ Այն պիտի միտված լինի ազգային ու արդարության մթնոլորտի ու դրա զգացողության ապահովմանը։ Հասկանալի ու բաց խաղի կանոնների հաստատմանը։

Այն պիտի միավորի  մեր ներուժը, բարձրացնի  մեր դիմադրական ուժը   մեր կշիռը, ինքնագնահատականը։

 

Սա է ծնողը ՄԵՆՔ-ի մթնոլորտի, ՄԵՐ-ի մթնոլորտի և սա է կոչվում հայրենիք, որի համար ոչ միայն կարելի է մեռնել, այլ նաև կարելի է ապրել․․․

 

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձի օրը  մենք երթով կշարժվենք Եռաբլուր։

Կշարժվենք մեր հերոս նահատակների նկարներով, ժամը 15։00 –ին։

Կգնանք նրանց հետ, նրանց կողքին․․․ և  հենց եռաբլուրում կազդարարենք,  որ մենք արժանի ենք հաղթանակին երբ միասին ենք։

ՄԻԱՅՆ ԵՐԲ միասին ենք։

Սա է մեր բարձր նշաձողի, և ընդհանրապես նշաձողի բարձրացման ամենակարևոր և թերևս միակ ճանապարհը։

Եկեք,  եթե ՄԻԱՍԻՆ ԵՆՔ․․․»

https://fb.watch/cP75iywYtv/

 

Գևորգ Թադևոսյան Հայաստան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին