f

Անկախ

Փաշինյանը պետք է հեռանա, բայց փողոցային հանրահավաքները բավարար չեն նրան քշելու համար. Սարգիս Ծատուրյան


Փաշինյանը պետք է հեռանա, բայց փողոցային հանրահավաքները բավարար չեն նրան քշելու համար, կարծում է Реалист գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը:

Ես չեմ փոխել իմ կարծիքը Փաշինյանի մասին: Նրան համարում եմ հայ ժողովրդի կենսական շահերի դավաճան: Համարում եմ, որ նա պետք է հրաժարական տա: Նրա անձնական մեծ ավանդը կլինի ազգի փրկության համար, եթե պարզապես հեռանա:

Այդուհանդերձ ես հաշտ չեմ Հայաստանի նախկին նախագահների հետ: Ուղղակի չեմ հավատում նրանց: Նրանք երկիրը ոտքի կանգնեցնելու, Արցախը ճանաչելու, Միացումն ապահովելու հնարավորություն ունեին: Չարեցին դա: Ուրիշ խնդիրներ ունեին: Հիմա նրանք տարբեր պատրվակներ կարող են բերել, թե իբր ոմանք թույլ չեն տվել իրենց: Եթե անգամ թույլ չեն տվել, նրանք պետք է դա անեին, քանի որ դա իրենց՝ որպես պետության ղեկավարի պարտքն էր:

Եվ այսօր նրանք հանդես են գալիս որպես Արցախի շահերի և հայ ժողովրդի շահերի «ջատագով»: Ինչպե՞ս կարող են այն մարդիկ, որոնք երկիրը ճգնաժամի են հասցրել, այդ նույն երկիրը ճգնաժամից հանել: Դա հնարավոր չէ, քանի որ բավարար բանիմաց չեն: Եվ Փաշինյանն էլ բանիմաց չէ: Նրանք իրար արժեն:

Ցավոք, Հայաստանում մինչև հիմա այդպես էլ իշխանության չեկան հայամետ ուժեր: Նրանք ռուսամետ են, ինչամետ ասես, բայց ոչ հայամետ:

Ինձ հարցնում են՝ իսկ կկարողանա՞ն ցուցարարները վայր գցել Փաշինյանին: Այդ հարցի պատասխանի համար հարկ է վերլուծել այն, ինչ տեսնում ենք այսօր Երևանի փողոցներում: Բողոքի ցույցը սոսկ ինչ-որ քաղաքական շարժում կամ քաղաքական քայլ չէ: Բանն այն է, որ դա մի ամբողջ գիտություն է: Այս կամ այն երկրում վարչակարգի փոփոխության մարտավարությունն ու ռազմավարությունը նույնպիսի գիտություն է, ինչ քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունը, մաթեմատիկան: Այն իր հստակ օրենքներն ունի:

Բողոքի ցույցերի մասին գիտությունն ասում է, որ նախքան փողոցային ցույցերին պատրաստվելը իսկական կազմակերպիչները պետք է հավաքագրման աշխատանք տանեն ոստիկանությունում, հատուկ ծառայություններում և զինված ուժերում: Դա անհրաժեշտ է ուժայիններին քո կողմը թեքելու համար: Եթե ցուցարարներին հաջողվում է իր կողմը քաշել ուժայիններին, ապա կառավարությունը և պետական ապարատը լրիվ մեկուսանում են միմյանցից: Դա է հենց փողոցային բողոքի ցույցերի խնդիրը:

Փողոցային ընդվզումները ուժային կառույցների հավաքագրման տարրն են, որի շնորհիվ կառավարությունը մեկուսանում է պետապարատից: Դա իմ գյուտը չէ: Դա գրված է գրքերում:

Տասնամյակներ շարունակ մասնագետներն ուսումնասիրել են այդ թեման, աշխատություններ են գրել և կիրառել են արդյունքները տարբեր երկրներում: Ես ուսումնասիրել եմ այդ թեման յոթ տարի: Գիտական թեզ եմ պաշտպանել այդ մասին: Շատ բան եմ ստիպված եղել հետազոտել: Գոյություն ունեն օբյեկտիվ օրենքներ և հնարքներ, որոնց հետևելու դեպքում դուք կարող եք տապալել իշխանությունը: Բայց եթե չեք զբաղվել այդ հավաքագրմամբ, ապա հաջողության չեք հասնի:

Դուք կարող եք ամիսներով քայլել Երևանում, փակել տարնսպորտային երակները, բայց իշխանությունն այդ փողոցներում չէ: Իշխանությունը իշխանական ուղղահայաց է, որը պարզապես պետք է «հատել»: Բայց առանց հենարանի ուժայիններում դա հնարավոր չէ անել:

Հանրահավաքները Երևանում շարունակվում են ապրիլի 17-ից: Արդեն ավելի քան երկու շաբաթ է անցել: Այս ընթացքում  մենք  ոստիկանությունից, զինված ուժերից, պետական ապարատից, իշխող կուսակցությունից ցուցարարների կողմն անցնելու դեպք չտեսանք: Ոչ ոք չանցավ ցուցարարների կողմը: Դա անուղղակիորեն խոսում է այն մասին, որ հավաքագրման որևէ աշխատանք չի տարվել: Այդպիսի շարժումը չի կարող հաղթանակով ավարտվել, քանի որ, ամենայն հավանականությամբ, կազմակերպիչներն իրենց առջև իշխանափոխության խնդիր չեն դրել:

Այսուհանդերձ ես տեսնում եմ Երևանի փողոցներում բազմաթիվ արժանի տղաների: Շատերին անձամբ եմ ճանաչում: Նրանք ոչ միայն երիտասարդ տղաներ են, այլև աղջիկներ, կանայք: Նրանք դուրս են գալիս գաղափարական նկատառումներով, ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան է խոստացել: Նրանք արժանապատիվ մարդիկ են: Ես հարգում եմ նրանց, քանի որ պայքարում են իրենց իրավունքների համար: Բայց… հանրահավաքների կազմակերպման մակարդակը ցույց է տալիս, որ ամեն ինչ շատ տխուր է:

Այս  հոռետեսությունը ցրելու նպատակով ուզում եմ ասել, որ հատուկ այն հայերի համար, որոնք պատրաստ են պայքարել հանուն ազգային և քաղաքացիական իրավունքների, գիրք եմ գրում: Կեսն արդեն պատրաստ է: Այդ գիրքը նվիրված է Հայկական երազանքին: Դա հայոց պատմությունն իմաստավորելու և ապագայի պատկերն առաջարկելու փորձ է: Ես գրում եմ հատկապես ձեզ համար: Իմ եղբայրների և քույրերի համար, որոնք պատրաստ են և պայքարելու են իրենց իրավունքների համար: Հենց որ ավարտեմ այն, գալու եմ ձեզ մոտ: Եվ պայքարելու եմ մեր ընդհանուր հայկական շահերի համար, մեր ընդհանուր հայկական իրավունքների համար, պատմական Հայրենիքում մեր ապրելու իրավունքի համար:

 

Հայաստան բողոքի ցույցեր Սարգիս Ծատուրյան Տեսանյութ

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին