f

Անկախ

նիկոլ – արական հատուկ անուն, որ վերածվել է հասարակ անվան՝ վիրավորանքի իմաստով


Տարիներ շարունակ, աշխատանքային պարտականություններիս բերումով, զբաղված եմ եղել օտարերկրյա լրատվամիջոցների նյութերին հետևելով: Բնականաբար, դրանց մեջ առյուծի բաժին են կազմել այս կամ երկրում ընթացող բողոքի ցույցերին, ժողովրդական ընդվզմանը վերաբերող ռեպորտաժները: Սովորաբար դրանք լրահոսների առաջին տողերում են տեղադրվում:

Եվ գեթ մեկ անգամ չեմ հանդիպել, որ որևէ երկրի առաջնորդի անունը, որին ժողովուրդը ցանկանում էր հեռացնել, հասարակ անուն և հահոյանքի հոմանիշ դառնար:

Այսօր բողոքի ցույցերի մեջ տեսնում եմ, որ երբ ցուցարարները փորձում են հայհոյել հակառակորդներին՝ ոստիկաններին, բղավում են՝ կա՛մ թուրք, կա՛մ նիկոլ, կամ երկուսը միասին: Առօրյա մեծ ու փոքր բանավեճերի ընթացքում էլ հաճախ կլսեք՝ «լսիր, դու հո նիկոլ չես» կամ «նիկոլի մեկը»:

Գուցե սխալվում եմ, գուցե վրիպել եմ կամ չեմ հիշում, գուցե որևէ այլ երկրում էլ նման երևույթ նկատվել է: Շատ կուզենայի, որ նման օրինակներ բերողներ լինեին, քանի որ սա շատ հետաքրքիր լեզվական իրողություն է:

Եթե այսպես երկար շարունակվի, բացառված չէ, որ ապագայում հայոց լեզվի բացատրական բառարաններում հետևյալ լրացումն արվի. նիկոլ – արական հատուկ անուն, որ վերածվել է հասարակ անվան՝ վիրավորանքի իմաստով, հոմանիշների բառարաններում էլ ներմուծվի հետևյալ բառահոդվածը. նիկոլ - թուրք, դավաճան, կապիտուլյանտ, հողատու, խաբեբա, ստախոս, գլխակեր, մահաբեր և այլն:

Ի՞նչ կասեն արդի լեզվաբանները, արձանագրե՞լ են այս իրողությունը:

Անահիտ Հարությունյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Հայաստան

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին