Արգիշտի-Մաշտոց-Հաղթանակի կամուրջ հատվածում «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին երթևեկելի հատվածն ու կաթվածահար արել երթևեկությունը։ Ոստիկանների և երթի մասնակիցների միջև սկսվեց քաշքշուկ, որի հետևանքով , ոստիկանները բռնի ուժ կիրառեցին և բերման ենթարկեցին խաղաղ ցուցարարներին։
Ի դեպ երթը գլխավորող Իշխան Սաղաթելյանը հորդորեց չտրվել սադրանքների։
Հիշեցնենք, որ «Դիմադրության» շարժումը Ֆրանսիայի հրապարակից զուգահեռ չորս ուղղություններով երթեր է սկսել։