Մայիսի 10-ին՝ ժամը 19:30-ին, Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոնում տեղի կունենա Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է ներկայացումը:
Մայիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Մի փոքր արև խորագրով համերգային ծրագիրը:
Մայիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Պետական Կամերային թատրոնում տեղի կունենա Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա ներկայացումը՝ երկու գործողությամբ:
Մայիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արշակ Բ օպերան՝ 2 գործողությամբ:
Մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ժ. Բիզեի ԿԱՐՄԵՆ օպերային ներկայացումը:
Մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Օրնիֆլ ներկայացումը:
Մայիսի 13-ին՝ ժամը 19:30-ին, Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Առաքել ներկայացումը:
Մայիսի 14-ին՝ 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան ընդառաջ «Ազնավուր» հիմնադրամն ազդարարում
է իր նոր՝ համաշխարհային նախագծի մեկնարկը. «Aznavour Classique. Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգային ծրագիրը մեկնարկում է Հայաստանում, այնուհետև շրջագայության կմեկնի աշխարհի լավագույն համերգասրահներ։
Մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Պետական Կամերային թատրոնում տեղի կունենա Համլետ ներկայացումը:
Մայիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Շոստակովիչի թիվ 7 («Լենինգրադյան») հերոսական սիմֆոնիան կհնչի Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ: